Yerevan, 01.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սերժ Սարգսյանը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին

Politics

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին Կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ, ով Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) հերթական՝ 14-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը և Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին, ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումներին, նաև՝ ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերին, ՄԱԳԱՏԷ-ի հետ համա գործակցությանը, այդ թվում՝ «ՕՍԱՐՏ» առաքելության շրջանակներում:

Հանդիպումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը ԱԷԱԽ նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ Կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին և հանդես եկել բացման խոսքով:

Նիստի օրակարգի շրջանակներում «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մ. Վարդանյանը Խորհրդի անդամներին ներկայացրել է Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը:

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Ա. Մարտիրոսյանը զեկուցել է Հայաստանի միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնի հաշվետվությունը 2013-2015թթ. ժամանակահատվածի համար, որից հետո տեղի են ունեցել ներկայացված զեկույցների վերաբերյալ քննարկումներ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 14-րդնիստում

Հարգելի՛ պարոն Նախագահող,

Հարգելի՛ Խորհրդի անդամներ և նիստի մասնակիցներ,

Բացելով Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի 14-րդ նիստը՝ ուզում եմ անկեղծ երախտագիտություն հայտնել Խորհրդի բոլոր անդամներին՝ Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ազգային ծրագրի իրականացմանն ուղղված մասնագիտական աջակցության համար:

Հայկական ԱԷԿ-ը հատուկ դերակատարում ունի Հայաստանի Հանրապետությանը էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման և հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման գործում, այդ իսկ պատճառով ձեր աշխատանքը մեզ համար շատ կարևոր է: Շատ շնորհակալություն:

Նախորդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում Խորհրդի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ. պարոն Բեզզուբցևի այլ աշխատանքի անցնելու հետ կապված՝ մենք Խորհրդի կազմում ընդգրկեցինք Ալեքսեյ Ֆերապոնտովին:

Ալեքսե՛յ Վիկտորի, մաղթում ենք Ձեզ հաջող և արգասաբեր աշխատանք: Շնորհակալություն, որ համաձայնել եք լինել մեր Խորհրդի անդամը:

Մեկ շաբաթից՝ նոյեմբերի 5-ին, կլրանա Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերագործարկման 20 տարին՝ գործունեության ժամանակավոր դադարեցումից վեց տարի անց: Այն շատ տեսանկյուններից յուրահատուկ նախագիծ է: Կատարվել է աննախադեպ ծավալի վերականգնողական աշխատանք՝ բազմաթիվ ինժեներական յուրահատուկ լուծումներով: Երկրորդ էներգաբլոկի վերագործարկման պահից իրականացվել են անվտանգության մակարդակի բարձրացման ավելի քան 1400 միջոցառումներ:

Ս.թ. սեպտեմբերի 17-ին Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով Վիեննայում տեղի է ունեցել միջազգային օժանդակության համակարգման տեխնիկական 7-րդ խորհրդակցությունը: Խորհրդակցությանը քննարկվել են երկրորդ էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված առաջնային միջոցառումների ծրագրեր:

Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհակալություն հայտնել ՄԱԳԱՏԷ-ին, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Չեխիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի կառավարություններին և Եվրոպական հանձնաժողովին՝ այս տարիներին տրամադրած տեխնիկական օգնության համար:

Նիստի հարգելի մասնակիցներ,

2014թ. դեկտեմբերին և 2015թ. փետրվարին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվեցին համաձայնագրեր երկրորդ էներգաբլոկի շահագործման ծրագրի երկարաձգման համագործակցության և այդ ծրագրի ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետությանը արտահանման վարկ տրամադրելու վերաբերյալ:

Երկու համաձայնագրերն էլ ուժի մեջ են մտել, և աշխատանքներն սկսվել են:

Երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու ծրագիրը կիրականացվի երկու փուլով.

• Առաջին փուլ՝ ԱԷԿ համակարգերի, սարքավորումների, բաղադրիչների և կառույցների հետազոտման համապարփակ ծրագիր,

• Երկրորդ փուլ՝ լրացուցիչ ժամանակահատվածում շահագործման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փոփոխությունների իրականացում և արդիականացում, ինչպես նաև Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում` հաշվի առնելով Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացված սթրես-թեսթի արդյունքների վերաբերյալ ներկայացված զեկույցը:

Առաջին փուլի մասով արդեն ավարտվել են 4500 միավոր սարքավորումների, համակարգերի և բաղադրիչների հետազոտությունները: Առաջին փուլի զեկույցը կավարտվի 2016 թ. մարտին: Զուգահեռաբար սկսվել է երկրորդ փուլի աշխատանքը: Հուսով ենք, որ չնայած սեղմ ժամկետներին, ռուս փորձագետները, ավելի ակտիվորեն ներգրավելով հայ փորձագետների, պահանջվող ժամկետներում որակով կիրականացնեն աշխատանքի ամբողջ ծավալը:

Սույն թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցով Համատեղ համակարգող կոմիտեի առաջին նիստը: Այդ նիստի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ստորագրվել է «Միջուկային վթարի վերաբերյալ օպերատիվ իրազեկման, միջուկային և ռադիացիոն անվտանգության ասպարեզում տեղեկատվության փոխանակման» համաձայնագիր:

Նոր ատոմային էներգաբլոկի շահագործման ժամկետը, համաձայն ՀՀ կառավարության 2014թ. հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացմանն ուղղված 2014-2020թթ. միջոցառումների ծրագրի հաստատման» վերաբերյալ որոշման, համաչափվում է գործող էներգաբլոկի շահագործումից հանման ժամկետի հետ: Այսպիսով, Հայաստանը հաստատում է իր մտադրությունը ատոմային էներգետիկայի զարգացման գործում, և այդ ուղղվածությունը զբաղեցնում է առանցքային տեղ էներգետիկայի զարգացման ծրագրում:

Անվտանգության խորհրդի նախորդ նիստի առաջարկությունների կատարման ընթացքի մասին մանրամասն տեղեկատվություն կտրամադրեն Հայկական ԱԷԿ-ի և Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի ղեկավարները: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք առանցքային հարցերի վրա:

Եվրամիության տեխնիկական աջակցության շրջանակներում «Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության» մշակումը գործնականորեն ավարտված է: Իրականցվել է ընթացիկ իրավիճակի վերլուծություն: Անցկացվել է գործող օրենսդրության վերլուծություն: Կառավարության կողմից ռազմավարության հաստատումից հետո կմշակվի և կհաստատվի դրա իրականացման ծրագիրը:

«Աշխատած միջուկային վառելիքի հետ անվտանգ վարվեցողության և ռադիոակտիվ թափոնների հետ անվտանգ վարվեցողության միացյալ կոնվենցիա»-ի դրույթների համաձայն` Հայաստանը 2015թ. մայիսին ՄԱԳԱՏԷ-ում ներկայացրել է առաջին ազգային զեկույցը:

«ՕՍԱՐՏ» առաքելության կողմից արված նկատողությունները վերացնելու համար Հայկական ԱԷԿ-ում մշակվել է «Ծրագիր և վարվեցողություն Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների հետ» փաստաթուղթը: Ծրագրի նպատակն է Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների կիրառման մակարդակը հասցնել ժամանակակից պահանջներին: Պլանավորված է ծրագրի փուլային իրականացում 2016-2019թթ. ժամանակահատվածում` օգտագործելով շահագործման ժամկետը երկարաձգելու ծրագրի վարկային միջոցները:

ՄԱԳԱՏԷ առաքելությունն իրականացրել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի սեյսմիկ անվտանգության հավանական վերլուծության փորձաքննություն:

ՄԱԳԱՏԷ-ի առաջարկություններն ամբողջությամբ իրականացվել են և արտացոլվել վերջնական զեկույցում: Կարելի է արձանագրել, որ Հայկական ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգությունը համապատասխանում է անվտանգության ժամանակակից պահանջներին և գոյություն ունեցող ատոմակայանների նպատակային ցուցանիշներին:

Հայկական կայանի անձնակազմի պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար անհրաժեշտ է կայանում գործող վարժասարքը դարձնել լիարժեք, լիամասշտաբ վարժասարք: Արդեն այս տարի կայանի սեփական միջոցներից առաջիկա աշխատանքների իրականացման համար կտրամադրվեն միջոցներ:

Հայկական կայանը պետք է կենտրոնացնի իր բոլոր ջանքերը` և՛ ֆինանսական, և՛ տեխնիկական, հետագա աշխատանքների հաջող ավարտի համար:

Մի քանի խոսք Հայկական ԱԷԿ-ի կադրային իրավիճակի մասին:

Անցյալ տարի զբաղեցրած պաշտոններից ազատվել են Հայկական ԱԷԿ-ի որոշ ղեկավարներ՝ իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ուշադրությունն եմ հրավիրում ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման վրա՝ կայանի շահագործման անվտանգության և հուսալիության ապահովման ու առաջադրված խնդիրները ժամանակին իրականացնելու համար: Մենք պայմանավորվել ենք Էներգետիկայի նախարարության և ԱԷԿ-ի նոր ղեկավարության հետ, որ պետք է լիովին բացառենք բացասական երևույթները:

Առաջնային եմ համարում Հայաստանի ատոմային էներգետիկայի բոլոր ճյուղերում կադրային քաղաքականության հարցերը: Հարկավոր է ամրապնդել և պահել բարձր որակավորում ունեցող մասնագետների, ինչպես կայանում, այնպես էլ բոլոր մասնագիտացված կազմակերպություններում:

Եզրափակելով` խոսքը փոխանցում եմ Անվտանգության խորհրդի նախագահին՝ նիստի հետագա ընթացքը վարելու համար:

 ***
ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդն ստեղծվել է 1996 թվականին, ՀՀ Նախագահիհրամանագրով: Անկախ խորհրդակցական այդ մարմինն ստեղծվել է՝ ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագաանվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությունից:

Խորհուրդը ձևավորվում է միջազգային ճանաչում և հեղինակություն ունեցող գիտնականներից և ոլորտի մաuնագետներից:Խորհրդի գործունեությունն իրականացվում է Խորհրդի նիuտերի միջոցով, որոնք հրավիրվում են տարին մեկ անգամ:

Կանոնադրության համաձայն, Խորհրդի հիմնական խնդիրներն են`

ատոմային էներգետիկայի անվտանգության և դրա զարգացման առաջնային ուղղությունների ձևավորումը, հիմնախնդիրներիվերաբերյալ հանձնարարականների մշակումը և առաջարկությունների նախապատրաuտումը.

ատոմային էներգիայի խաղաղ և անվտանգ oգտագործման վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության Նախագահիններկայացված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերլուծությունը և փորձաքննությունը:

Խորհրդի անդամներն են՝ Ադոլֆ Բիրկհոֆեր՝ Խորհրդի նախագահ (Գերմանիա)Վահրամ Պետրոսյան՝ Խորհրդի գործադիրքարտուղար (Հայաստան)Ռոբերտ Ավագյան (Հայաստան),Ալեքսանդր Լոկշին (ՌԴ)Վլադիմիր Ասմոլով (ՌԴ)ԱլեքսեյՖերապոնտով (ՌԴ)Ռոբերտ Բադնից (ԱՄՆ)Բերնարդ Գեսդոն (Ֆրանսիա)Ջերալդ Օուզունյան (Ֆրանսիա)Քրիստոֆեր Վաթսոն (Մեծ Բրիտանիա)Միրոսլավ Լիպար (ԱԷՄԳ, Ավստրիա)Ժոզեֆ Միշակ (Չեխիա):

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6