Շոտլանդիայում անկախության հակառակորդները դարձյալ գերազանցում են դրա կողմնակիցներին
Շոտլանդիայի այն բնակիչների թիվը, ովքեր հանդես են գալիս նրա անկախության օգտին, վերստին ցած է իջել 50 տոկոսի նշագծից: Ինչպես վկայում են հասարակական կարծիքի հարցման YouGov ծառայության կողմից անցկացված հարցման տվյալները, որոնք հրապարակվել են սեպտեմբերի 11-ին, Մեծ Բրիտանիայից անջատվելու օգտին հանդես է գալիս շոտլանդացիների 48 տոկոսը, 52 տոկոսը ցանկանում է մնալ Միացյալ Թագավորության կազմում:
«Արմենպրեսի»-ի փոխանցմամբ`Իսկական սենսացիա Էին առաջացրել YouGov-ի հարցման արդյունքները, որոնք սեպտեմբերի 7-ին հրապարակվել էին Sunday Times թերթում: Դրանք ցույց տվեցին, որ տարածաշրջանի անկախությունը պատրաստ է պաշտպանել ընտրողների կեսից ավելին՝ 51 տոկոսը:
Այդ տվյալների հրապարակումից հետո բրիտանական կառավարությունը եւ շոտլանդական անկախության բոլոր հակառակորդներն ակտիվացրին իրենց քարոզարշավը: Սեպտեմբերի 10-ին շոտլանդիա են այցելել վարչապետ Դեւիդ Քեմերոնը, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էդ Միլիբենդը եւ լիբերալ-դեմոկրատների կուսակցության ղեկավար Նիք Քլեգը: Նրանք կոչ են արել շոտլանդացիներին՝ չխզել Անգլիայի հետ միությունը, որը 307 տարվա պատմություն ունի:
YouGov-ի նոր սոցիոլոգիական հետազոտությունը հաստատում է, որ Մեծ Բրիտանիայի միասնության կողմնակիցների ջանքերը, ինչպես երեւում է, իրենց պտուղներն են տալիս: Մեկ տարի առաջ անկախությանը դեմ էր շոտլանդացիների 61 տոկոսը, իսկ այն պաշտպանում էր 39 տոկոսը:
Շոտլանդիայի անկախության շուրջ հանրաքվեն կկայանա սեպտեմբերի 18-ին, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: