Հարկադիր կատարողների հատուկ ուսուցման դասընթացին մասնակցում են 95 սպաներ
SocietyՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի՝ Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում մեկնարկել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության հատուկ ուսուցման դասընթացը, որին կմասնակցեն 95 սպաներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԴԱՀԿ մամուլի ծառայությունից, ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվող ամենամյա հատուկ ուսուցման դասընթացի շրջանակում անցկացվում են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ, որի նպատակն է զարգացնել հարկադիր կատարողների հմտություններն ու կարողությունները: