ԿԲ-ն արտագնա նիստ է գումարել Դիլիջանում
SocietyԿենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում հոկտեմբերի 27-ին կայացած արտագնա խորհրդի նիստը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նիստում սահմանվել է ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից հայաստան յան վճարահաշվարկային համակարգում մասնակցության իրականացման հատուկ կարգ և վճարահաշվարկային ծառայությունների մատուցման կանոնները, ինչպես նաև հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի կանոնների բովանդակությանը ներկայացվող պահանջը:
Լրացումներ են կատարվել «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում:
Խորհուրդն ուժը կորցրած է ճանաչել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ին տրամադրված «F5» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվությունը: