«Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
SocietyՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Ազգային ժողովի պատգամավորները, զոհված պետական գործիչների հարազատները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: Ներկաները ծաղիկներ դրեցին ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Արմենակ Արմենակյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:
«Ես ասել եմ տարիներ շարունակ, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը ինչ-որ ժամանակ կբացահայտվի: Դա կախվածէ մեր աշխատանքից, մեր պետությանհզորությունից: Նման դեպքերը քաղաքական կամքով չեն բացահայտվում, իրավական փաստարկներով են բացահայտվում, որոնք այս պահիդրությամբ առկա չեն: Դրա համար ոչ միայն մտածող մարդկային ռեսուրսներ են պետք, որպեսզի հնարավորինսկարողանանք ոչ թե դատողություններով առաջնորդվել և ասել, որ իրավապահները կգտնեն կամ մենք կգտնենք, այլոր Հայաստանի հզորությունն անպայման կգտնի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հ ետ զրույցում նշեցԱզգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու «Եռաբլուր» զինվորական պանթեոն չեն եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, թե օր ու ժամ է դրված, թե ով, երբ պիտի գա:Հանրապետության նախագահը գործուղման է մեկնել։ Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե որ պահին գա։ Տարիներեն եղել , որ ես էլ չեմ եկել։ Այնպես որ փնտրել այսպիսի սեթևեթանքներ, թե որը ինչից հետո է, արժևորում չի ունենա։Սա վիշտ է և առանձնակի մարդիկ կան, որ այդ վիշտն ավելի խորությամբ են տանում»,- շեշտեց Գալուստ Սահակյանը։
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ զինված խումբը ներխուժել է խորհրդարանի նիստերի դահլիճ և գնդակահարել ութ պետական գործիչների` Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին: