Քիմ Քարդաշյանի հետևորդների թիվն Instagram-ում հատել է 50 մլն-ի սահմանը
LifestyleԱմերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետևորդների թիվը Instagram-ում հասել է 50 մլն-ի, ինչը Քիմին դարձրել է երկրորդ ամենից հայտնի անձնավորությունը սոցցանցում:
Ինչպես մասնավորեցնում է The Daily Mail-ը` ինքը Քիմը հետևորդների թվի ավելացումը նկատել է, երբ այն դարձել 50.1 մլն:
Իր հետևորդներին շնորհակալություն հայտնելու համար Քիմը Քանյե Ուեսթի հետ սելֆի է հրապարակել` գրառելով, որ թեև ուշացել է, արժե նշել ձեռքբերումը և թե որքան է սիրում իր հետևորդներին:
Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Keeping Up with The Kardashians ռեալիթի շոուի հերոսուհին տոնեց իր 35-ամյակը:
Instagram-ի ամենահայտնի օգտատերն է երգչուհի Թեյլոր Սվիֆթը, ում հետևորդների թիվը 52.7 մլն է: