Հուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, ով արդեն երկուսուկես տարի է ստանձնել է երկրի ղեկը, շարունակում է ընտանեկան տրադիցիան: Նա, ինչպես իր հայրն ու պապը, պարբերաբար այցելում է հիվանդանոցներ, ֆաբրիկաներ և զորամասեր, որպեսզի աշխատակիցներին և զինծառայողներին խորհուրդներ տա և տեղում ծանոթանա իրավիճակին: