ՀՀ-ն ու Լյուքսեմբուրգը զարգացնում են համագործակցությունն օդային հաղորդակցության ոլորտում
SocietyՀայաստանի և Լլյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարությունների միջև կստորագրվի օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր:
Համաձայնագրին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության հոկտեմբերի 29-ի նիստի օրակարգում:
Հիմնավորման համաձայն` համաձայնագրի կնքումը կնպաստի երկու երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորմանը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համաձայնագրի կնքումը համարում է նպատակահարմար: