Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ամուսնացած է եւ ունի երեք զավակ։ Նրա կինը մասնագիտությամբ իրավաբան Եվա Առաքելյանն է։
Իր հարցազրույցներից մեկում Կարեն Անդրեասյանը պատմել է, որ կինը շատ դժվարությամբ է համակերպվում իր այժմյան աշխատանքի հետ:
«Անցյալում ես աշխատել եմ քիչ, վաստակել եմ շատ: Ընտանեկան կյանքի իմաստով դա շատ ձեռնտու է եղել: Հիմա ճիշտ հակառակն է: Ես աշխատում եմ շատ, վաստակում ՝ քիչ: Բացի այդ, Եվայի հետ մենք սովոր ենք եղել միասին աշխատել: Միասին գնում էինք գրասենյակ, հետո գալիս տուն, իսկ հիմա այլ է»,- պատմել է օմբուդսմենը։
Կնոջ հետ Կարեն Անդրեասյանը ծանոթացել է ուսանողական տարիներին. նրանք համակուրսեցիներ են եղել։
Կարեն Անդրեասյանի կինը Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Եվա Առաքելյանն է։ Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
1999-2008թթ. աշխատել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության իրավաբանական վարչությունում՝ զբաղեցնելով նաև ղեկավար պաշտոն: 2008-2012թթ. որպես գլխավոր իրավաբան աշխատել է «Դիֆենս» իրավաբանական ընկերությունում: Հանդիսացել է «Տեղեկատվության իրավունքի ինստիտուտ» ՀԿ հիմնադիր անդամ, «Տեղեկատվության ազատության կենտրոն» ՀԿ իրավական ծրագրի համակարգող:
Այժմ նա հանդիսանում է AM իրավաբանական կազմակերպության գլխավոր իրավախորհրդատու, բաժնետեր, փաստաբան։





