Yerevan, 05.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանում ձևավորվում է ինքն իր վրա հույս դնող սերունդ. Արմեն Աշոտյան

Society

Հայաստանում ձևավորվում է ինքն իր վրա հույս դնող սերունդ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` ներկայացնելով ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացված «ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատման հետազոտության» երկրորդ՝ «Ուսանողների հասարակագիտական գիտակցությունը» հատվածի արդյունքները:

«Նախորդ անգամ ներկայացվել է ուսանողության կարծիքը  բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների վերաբերյալ՝ Բոլոնիայի գործընթացի համատեքստում: Հաշվի առնելով, որ ուսանողը նաև ՀՀ քաղաքացի է՝ իր լիարժեք իրավունքներով ու ազատություններով, իրականացրել ենք նաև հետազոտություն՝ պարզելու նրանց հասարակական-քաղաքական գերակայությունները, վարքի առանձնահատկությունները և ընկալումները՝ երկրում ընթացող քաղաքական և քաղաքացիական գործընթացների վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարի խոսքով` կատարված հետազոտությունը թույլ է տալիս բացահայտել կարևոր կրթական հիմնախնդիրներ և միաժամանակ հասկանալ այսօրվա ու վաղվա քաղաքացիական զարգացումները:

Արմեն Աշոտյանը նշեց, որ երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից կոռուպցիան մատնանշել է հարցված ուսանողների ընդամենը 4,6 տոկոսը, մինչդեռ այդ մասին մամուլում ավելի շատ է խոսվում:

«Կրթության որակը ևս, որը ԿԳՆ առաջնային խնդիրն է, ուսանողության կողմից  քիչ է կարևորվել՝  ընդամենը 5 տոկոսն է նշել, որ կրթության որակն իրենց համար խնդիր է: Մեզ մոտ ձևավորվում է ինքն իր վրա հույս դնող սերունդ: Մեծ մասը կարծիք է հայտնել, որ ամեն մարդ ինքն է պատասխանատու իր ճակատագրի համար: Այսինքն՝ մենք դուրս ենք գալիս այն կարծրատիպերից, որտեղ ամբողջ  հույսերը դրվում են պետության հետ: Հետաքրքիր է նաև ուսանողների քաղաքականացվածությանը վերաբերող  տվյալը: Մամուլը սովոր է գրել, որ ուսանողությունը կուսակցականացված է, քաղաքականացված: Կուսակցական  կողմնորոշում ունեցող ուսանողության թիվը ընդամենը 6,8 տոկոս է կազմում, ինչը կրկնակի անգամ ավելի ցածր է հասարակության ընդհանուր կուսակցականցվածության ցուցանիշից»,-շեշտեց նախարարը:

Արմեն Աշոտյանի խոսքով`  քաղաքացիական նախաձեռնություններին անդամակցողների թիվն ավելի մեծ է, քան հասարակության միջին ցուցանիշը:

«ՀՀ ուսանողների կենսաոճի և  Բոլոնիայի գործընթացի գնահատման հետազոտության» երկրորդ՝ «Ուսանողների հասարակագիտական գիտակցությունը» հատվածը ներառում է զանգվածային հետազոտության տվյալներ Հայաստանի կաևորագույն խնդիրների մասին` ՀՀ ուսանողների պատկերացումների, Հայաստանի ներկայիս հասարակարգի վերաբերյալ նրանց գիտելիքների և հասարակական ակտիվության, ինչպես նաև տնտեսական և ստատուսային անհավասարության նկատմամբ ուսանողների դիրքորոշման վերաբերյալ: Երևանի ուսանողության կարծիքով` Հայաստանի առջև կանգնած կարևորագույն խնդիրն է գործազրկությունը (նշել են 25.3%-ը), որին հետևում են՝ աղքատությունը (20.0%), երկրի անվտանգության ապահովումը (19.8%), երկրի տնտեսական թերզարգացածությունը (19.6%), արտագաղթն ու արտագնա աշխատանքի մեկնումները (19.3%):

Ուսանողների 58.8%-ը համաձայն են այն կարծիքն, որ յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր տնտեսական վիճակի համար, 27.7%-ը՝ համաձայն են, որ աղքատության և անհավասարության հիմնական պատճառը անարդարությունն է, իսկ 12.1%-ը համաձայն են այն կարծիքին, որ աղքատության և անհավասարության հիմնական պատճառը երկրի աղքատությունն է: Երբ երկիրը հարստանա՝ այդ խնդիրները կլուծվեն:

Ուսանողների 33.0%-ը համաձայն է որ. «բնական է, որ հարուստներն ու իշխանություն ունեցողները անպատիժ խախտում են օրենքները, քանի որ ով էլ հարստանա կամ գա իշխանության` այդպես կվարվի»: Այդ կարծիքի հետ համաձայն չեն ուսանողների 66.6%-ը:
Բացի այդ, Երևանի ուսանողների 29.2%-ը աջակցում է հասարակական նախաձեռնություներին (Հայաստանում այդպիսիք են չափահաս բնակչության 10.0%-ը), 10.3%-ը հասարակական կազմակերպության անդամ է (Հայաստանում՝ 2.8%) և 6.8%-ը՝ անդամակցում են կուսակցություններին (Հայաստանում՝ 12.3%):
 

Հետազոտությունն իրականացվել է  ՀՀ Կրթության և գիտության նախարարության պատվերով՝  IPSC ընկերության կողմից, 2015-իմայիս-հունիս ամիսներին:
Իրականացվել է կոմպլեքսային սոցիոլոգիական հետազոտությունայդ թվում՝ զանգվածային հետազոտություն (հարցվել էԵրևանի պետական համալսարանների առկա ուսուցմամբ բակալավրիատի և մագիստրատուրայի 1221 ուսանող),փորձագիտական հարցազրույցներ կրթության ոլորտի փորձագետների հետ (20 հարցազրույց), ֆոկուս խմբայինհետազոտություններ ուսանողների շրջանում (6 ֆոկուս խումբ): 

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live