Քաղաքացին, կատարելով համապատասխան վճարումը, ավտոմատ կերպով կստանա ԴԱՀԿ-ից կարճման մասին որոշում
SocietyՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ 15 օրից TELL CELL վճարային համակարգերում կստեղծվի նոր հնարավորություն.
«Քաղաքացին, կատարելով համապատասխան վճարումը, ավտոմատ կերպով կստանա ԴԱՀԿ-ից կարճման մասին որոշումը:
Սա միտված է հեշտացնել այն քաղաքացիների առօրյան, որոնց հաշիվների վրա արգելանք է դրված տուգանքների պատճառով»,- նշեց նախարարը` հավելելով, որ այսօրվա դրությամբ քաղաքացիների բանկային հաշիվներում միջոցները սառեցվում են միայն տույժի չափով, թեպետ եղել են նաեւ դեպքեր, երբ որոշ բանկերում տեխնիկական խափանման պատճառով սառեցվել է մարդկանց բոլոր հաշիվները:
«Սա անընդունելի է, օրենքի խախտում է: Մենք հիմա աշխատանքներ ենք տանում, որպեսզի արգելանքի որոշումn ազդի ավտոմատ կերպով և ոչ թե տևի մեկ-երկու օր, ինչպես այսօր է»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը:
Սոսե Չանդոյան