10 փաստ Կրիշտիանու Ռոնալդուի մասին
LifestyleOrer.am-ը ներկայանցնում է 10 փաստ Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
1) Ռոնալդուն ծնվել է 1985թ․-ին՝ Պորտուգալիային Սանտու Անտոնիում քաղաքում։
2) Ռոնալդուի ամբողջական անունը Կրիշտիանու Ռոնալդու դուշ Սանտուս Ավեյրու է: Իր երկրորդ անունը Ռոնալդուն ստացել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի պատվին: Ռոնալդուի հայրը բացատրում էր նախագահ Ռեյգանի նկատմամբ ունեցած անձնական համակրանքով:

3) Ռոնալդուն մեծացել է բավականին աղքատ ընտանիքում։ Այդ պատճառով նա իր դասերին և պարապմունքներին զուգահեռ աշխատում էր, որպեսզի կարողանար վճարել իր ֆուտբոլի վարձը։
4) Ռոնալդուի սիրելի ակումբը Լիսաբոնի «Բենֆիկան» էր։ Ութ տարեկան հասակում նա խաղաց «Անդորինյա» սիրողական ակումբում, որտեղ աշխատում էր նրա հայրը։ 1995 թվականին Կրիշտիանուն պայմանագիր կնքեց տեղական «Նասիոնալ» ակումբի հետ։ Հետո հաղթարշավը «Նասիոնալում» հանգեցրեց նրան որ Ռոնալդուն տեղափոխվի եռօրյա դիտման «Սպորտինգում», իսկ հետո նա պայմանագիր կնքեց լիսսաբոնյան ակումբի հետ:
5) Աշխարհահռչակ ֆուտբոլիսը ինքնակամ զրկվել է դաջվածքներ ունենալու գաղափարից, քանի որ տարեկան 2 անգամ արյուն է հանձում։

6) Ռոնալդուն դարձավ Մանչեսթեր Յունայթեդի պատմության մեջ միակ պորտուգալացի ֆոտբոլիստը, ում համար ակումբը վճարել էր 15 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Երբ Ռոնալդուն դարձավ Յունայթեդի խաղացող, Ֆերգյուսոնը նրան հարցրեց, թե որ համարի մարզաշապիկն է ուզում կրել, և Ռոնալդուն պատասխանեց 28։ Սակայն Ֆերգյուսոնը նրան հանձնեց 7 համարի մարզաշապիկը։ Նախկինում Յունայթեդի կազմում 7 համարի մարզաշապիկը կրել էին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են՝ Ջոն Բերին, Էրիկ Կանտոնան, Դևիդ Բեքհեմը, Օուենը և նրանցից հետո արդեն երիտասարդ Ռոնալդուն, իսկ հետո արդեն Անտոնիո Վալենսիան:
7) Ռոնալդուն իր առաջին խաղն անցկացրեց «Բոլթոնի» դեմ՝ փոխարինման դուրս գալով 60-րդ րոպեին, երբ թիմը հաղթում էր 4-0 հաշվով։ Նա իր առաջին գոլը գոլը խփեց տուգանայինից կատարած հարվածով «Բորթսմութի» դարպասը 2003 թվականի նոյեմբերի 1-ին:

8) Բարեգործություն է արել Պաղեստինի դպրոցների համար, 3 մլն եվրո է հատկացրել Աֆրիկայի՝ սովից տառապող պետությունների ժողովուրդներին, ավելի քան 2 մլն եվրո նվիրաբերել գլխուղեղի քաղցկեղով տառապող երեխաների բուժմանը՝ խնդրելով գաղտնի պահել դա:
9) Ռոնալդուն սարսափ ֆիլմերի սիրահար է, շատ է սիրում Անջելինա Ջոլիի և Ժան-Կլոդ Վան Դամի բոլոր ֆիլմերը:

10) Ռոնալդուն դարձավ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը, երբ 2009 թվականին 132 միլիոն դոլլարի դիմաց Մանչեսթեր Յունայթեդից տեղափոխվեց Ռեալ Մադրիդ։ Ռոնալդուն դարձավ նաև աշխարհում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ ստանալով տարեկան 21 միլիոն ֆունտ:
Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը