Լիբանանի Կասլիկ քաղաքի Սուրբ Ոգու համալսարանում «Հայաստանի օր» խորագրով գիտաժողով է անցկացվել
SocietyԼիբանանի Կասլիկ քաղաքի Սուրբ Ոգու համալսարանի (USEK)՝ Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների հարցերն ուսումնասիրող գիտահետազոտական կենտրոնում (RCMME), կայացել է Հայաստանին նվիրված գիտաժողով և մշակութային երեկո:
Ինչպես փոխանցեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման բացման խոսքով հանդես են եկել համալսարանի հետազ ոտական կենտրոնի նախագահ Ժան Ակիկին ու Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:
Դեսպանն անդրադարձել է հայ ժողովրդի պատմությանն ու հարուստ մշակույթին, անկախության տարիների ընթացքում ձեռք բերված հաջողություններին, արտաքին քաղաքականության առաջնահերթություններին: Նա ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների խորհուրդը, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք գործակցության խորացման կարևորությունը: Այս համատեքստում Քոչարյանն ընդգծել է լիբանանահայության արդյունավետ դերակատարությունը Հայաստան-Լիբանան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում:
Գիտաժողովի շրջանակներում հայոց պատմության և մշակույթի վերաբերյալ համապարփակ զեկույցներով հանդես են եկել Սուրբ Ոգու համալսարանի, Բեյրութի ամերիկյան համալսարանի և Ֆրանսիայի Մոնպելյե III համալսարանի դասախոսներ: