Ադրբեջանը փորձում է Հայաստանի և Արցախի պարսկական հուշարձանները ներկայացնել որպես թուրքական կամ ադրբեջանական
SocietyՀայաստանում և Արցախում գտնվող պարսկական պատմամշակութային հուշարձաններն ի մի բերելու և հաշվառելու կարիք կա:
Նման համոզմունք հայտնեց հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն
Նրա խոսքով` պարսկական հուշարձաններ Հայաստանում ժամանակին շատ են եղել, եղել է նաև խանական ապարանք, որոնց զգալի հատվածը, ցավոք, չի պահպանվել:
«Հայաստանի համար ամենադժվարին տարիներին` 1993-1994 թվականներին, վերականգնվեց Երևանի Կապույտ մզկիթը: Սա մի հոգատար վերաբերմունք էր, որ մենք ցույց տվեցինք հարևան երկրի մշակութային ժառանգության հանդեպ»,- ասաց հուշարձանագետը:
1766 թվականին Երևանի խանի կառուցած մզկիթից բացի այսօր Հայաստանում այլ մզկիթներ նույնպես կան, օրինակ` Աշտարակի շրջանի Ագարակ գյուղում: Պարսկական հուշարձանների մեջ հատկապես շատ են գերեզմանական հուշարձանները:
«Շատ կարևոր է ի մի բերել Հայաստանի և Արցախի պահպանված պարսկական հուշարձանները, որովհետև դրանց մի կարևոր մասն ադրբեջանցիները ներկայացնում են որպես թուրքական կամ ադրբեջանական: Նրանց համար ամեն մահմեդական հուշարձան թուրքական է: Նաև մեր շահերից է բխում ցույց տալ այդ հուշարձանների պատկանելությունը»,- ընդգծեց Կարապետյանը:
Այդ ուղղությամբ Հայկական ճարտարապետությունն