Սահմանադրական բարեփոխումների հարցով իշխանության հետ համագործակցության հարց չկա. Աղվան Վարդանյան
Սահմանադրական բարեփոխումների հարցով իշխանության հետ համագործակցության հարց չկա: Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Մենք մեր պատկերացումները ձևակերպում ենք, մենք ասում ենք, որ այն ուժերը, որոնք կողմ են խորհրդարանական համակարգի փոփոխությանը, եկեք միասին մշակենք, համաձայնեցնենք մեր փաթեթը, միասին ասենք՝ ինչ ենք ուզում և առաջարկենք։ Բնականաբար, յուրաքանչյուր առաջարկություն ենթադրում է բանակցություններ, և եթե միասին անենք, ավելի ուժեղ կլինեն մեր դիրքերը»,- նշեց նա:
Վերջինս նշեց նաև, որ քառյակի մյուս ուժերը, բացառությամբ ՀԱԿ-ի, որը սկզբունքորեն դեմ է եղել խորհրդարանական համակարգին, ինչպես և ՀՅԴ-ն սկզբունքորեն կողմ է, խորհրդարանական համակարգին անցնելուն դեմ չեն եղել։