Թուրքիայի հայ համայնքը «Քամփ Արմեն»-ի վերադարձը մեծ հաղթանակ է համարում
SocietyԹուրքիայի հայկական համայնքը մեծ հաղթանակ է համարում 175 օրվա դիմադրությունից հետո «Քամփ Արմեն» («Արմեն ճամբար») անունով հայտնի հայկական որբանոցի տարածքի վերադարձը Գեդիքփաշայի Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, այս առնչությամբ համայնքի շատ անդամներ իրենց գոհունակության խոսքն են հայտնել:
«Ուրախ ենք: Մեր իրավունքն է ուրախանալ: Ամուսինս 1996 թվականից ի վեր այս մասին էր խոսում: «Նոր Զարթոնք»-ին և դիմադիրությանը բոլոր աջակցողներին, բոլոր այդ քաջ մարդկանց շնորհակալություն եմ հայտնում… Մի խումբ խլված գույք ունենք: Հուսով եմ, որ սա բոլորի համար նախադեպ կլինի: Ցեղասպանության 100-րդ տարելիցին կատարվածն առանձնահատուկ նշանակություն ունի»,- ասել է ՀրանտԴինքի այրին՝ Ռաքել Դինքը:
Գեդիքփաշայի Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամիհոգևոր հովիվ Գրիգոր Աղաբալօղլուն հայտնել է, որ իրենք վերակենդանացնելու են «Քամփ Արմեն»-ը: «Այն ավերակ վիճակում է: Հին հիշողությունները պահպանելով` նոր կարգավորումներ կիրականացնենք: Կրկին նույն նպատակով կօգտագործենք»,- ասել է Աղաբալօղլուն՝ հավելելով, որ այն օգտագործվելու է Թուրքիայի հայ համայնքի երեխաների համար:
Հայկական որբանոցի վերադարձը կարևոր քայլ է համարում նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմիցխորհրդարանական ընտրություններում առաջադրված Գարո Պայլանը: «Մի լավ լուր` այս վատ օրերին: Սա կարևոր է նաև այն տեսանկյունից, որ Հրանտ Դինքի հոգին կուրախանա. կատարվածը նրա ամենամեծ պահանջներից էր: Հայկական համայնքի տեսնակյունից էլ հուսադրող քայլ էր: Սա այնտեղ հերթապահություն անող երիտասարդների, հայ համայնքի և աջակցություն ցուցաբերած ժողովրդավարական ուժերի հաջողությունն է»,- նշել է Պայլանը՝ հավելելով, որ կատարվածը նախադեպ կարող է լինել բռնագրավված հայկական այլ գույքերի վերադարձի համար:
Գեդիքփաշայի հայկական որբանոցին կից «Քամփ Արմեն » ամառային որբանոցը կառուցվել է հայ որբերի աշխատանքով: Ճամբարում բնակվողերեխաները մասնակցել են շինարարական աշխատանքներին: Նրանք ավազ են կրել ծովից, որով էլ կառուցվել է ճամբարը: «Քամփ Արմեն»որբանոցը թուրքական պետության որոշումով փակվել է 1983 թվականին: Իշխանությունները երբեք թույլ չեն տվել որբանոցի վերանորոգում,ինչի պատճառով այն գտնվում է անմխիթար վիճակում: Թուրքիայում 2011թվականին օրենք է ընդունվել ազգային փոքրամասնություններինպատկանող հիմնադրամների` 79 տարի բռնագրավված անշարժ գույքը վերադաձնելու մասին, սակայն, Գեդիքփաշայի հայկական որբանոցին կիցայդ ամառային ճամբար-մանկատունը չի ընդգրկվել օրենքով վերադարձման ենթակագույքի ցուցակում: 5.552 հազար քմ տարածք ունեցողորբանոցը 19 61 թվականին գնել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամը: Մանկատան հողատարածքի սեփականատեր Սեիթ Դուրմազիերեխաներից մեկը հետագայում կարողացել է որբանոցից 600 քմ տարածք գնել: 1974 թվականին այդ տարածքը գնած կապալառուի կողմիցբացված դատական գործընթացի արդյունքում նա կարողացել է զարտուղի ճանապարհով ճամբարի տարածքը կցել իր կողմից գնված 600 քմ-ին: 1977 թվականին փոքրամասնությո ւնների հիմնադրամների մասին ընդունված նոր օրենքով հայ որբերի ճամբարը բռնագրավվել է:
Ստամբուլում մայիսի 6-ին բուլդոզերները և հատուկ մեքենաները սկսել էին քանդել հայ որբերի «Քամփ Արմեն» ամառային որբանոցը: Դրա դեմնառնելու նպատակով Թուրքիայում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ և պարզապես անհատներ շտապել են այնտեղ`կասեցնելու որբանոցի շենքի կործանումը: Ներկայում որբանոցի շենքի քանդումը մասամբ դադարեցված է: Շինության վրա տա րբեր պաստառներեն փակցված և գրություններ են արված: «Քամփ Արմեն»-ի տարածքում մշտական մարդկային հերթապահություն է սահմանված: Չնայած դրան՝երկու անգամ անհայտ անձինք փորձ են արել հարձակվել որբանոցի տարածքում հերթապահողների վրա: Դիմադրության 175-րդ օրը միայն «Քամփ Արմեն»-ը վերջնականապես վերադարձվեց հայկական համայնքին: