Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով
SocietyՀանրապետության շրջանների զգալի մասում հոկտեմբերի 30-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային շրջաններում, 31-ին, նոյեմբերի 1-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում` ձնախառն անձրևի տեսքով, 2-3-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը գիշերն աստիճանաբար կնվազի 6-8, արևելյան շրջաններում` 8-10 աստիճանով, ցերեկը՝ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը, կնվազի 1-3 աստիճանով, 2-3-ի ցերեկը կբարձրանա 5-7 աստիճանով: Քամին հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ:
Երևանում հոկտեմբերի 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 30-31-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +12 աստիճան, նոյեմբերի 1-ին` +10, նոյեմբերի 2-ին` +12, նոյմբերի 3-ին` +14 աստիճան: