Երևանում նոյեմբերի 5-ից կսկսվի կակաչների սոխուկների տունկը
SocietyՄայրաքաղաքի այգիներում, պուրակներում ու մայթերին հարակից ծաղկային տարածքներում ընթանում են ծաղկասածիլների տեղահանման աշխատանքները: Աշնանը, վեգետացիայի ավարտին զուգահեռ, ծաղկային տարածքներն ազատվում ու նախապատրաստվում են կակաչների սոխուկների տնկման համար:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս տարի Նիդերլանդներից ներկրվել է կակաչի շուրջ 520 000 սոխուկ, որոնք նոյեմբերի 5-ից կտնկվեն դեռ նախորդ տարվանից պահեստավորված շուրջ 250 000 սոխուկների հետ: