Հայկ Վարդանյանը որևէ առնչություն չունի «Կենտրոն» հեռուստաընկերության հետ. Իվետա Տոնոյան
BlogԳագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այսօր համացանցում հայտնվեց տեղեկատվություն, թե «Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակից ոմն Հայկ Վարդանյան դրամաշորթությամբ է զբաղվել: Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցերի՝ ես արդեն իսկ տեղեկացրել եմ, որ տվյալ անձնավորությունը որևէ առնչություն չունի «Կենտրոն» հեռուստաընկերության հետ:
Վերջինիս ղեկավարած ընկերության հետ «Կենտրոն» հեռուստաընկերությունը ստորագրել է հեռուստատեսային հաղորդումների ձեռքբերման պայմանագիր, համաձայն որի` Հայկ Վարդանյանի ղեկավարած ընկերությունը պարտավորվել է պատրաստի հաղորդումներ վաճառել հեռուստատեսությանը և դրանց դիմաց ֆինանսական փոխհատուցում է ստացել ամբողջությամբ:
Պայմանագիրը ստորագրվել է 2013 թվականին և դադարեցվել է շուրջ մեկ տարի առաջ:
Ի գիտություն թեման արհեստականորեն շահարկող, լրագրողական բարեխղճությունից մղոններով հեռու և բացառապես անձնական շահերով առաջնորդվող որոշ լրատվամիջոցների՝ կից հրապարակում եմ նաև վերոնշյալ պայմանագիրը:
Հուսամ` տվյալ տեղեկատվության ընկալելիության հետ կապված այլ խնդիրներ չեն առաջանա:

