ԵԱՏՄ-ն ցանկանում է Չինաստանի հետ առևտրաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի
EconomicsԵվրասիական տնտեսական միության երկրները կարող են Չինաստանի հետ առևտրաշրջանառությունը հասցնել մինչև 100 միլիարդ դոլարի: Չինաստանն էլ գիտակացում է, որ ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունն առաջնահերթություն է իր համար:
Հոկտեմբերի 29-ին Եվրասիական զարգացման բանկի 10-րդ տարեկան համաժողովի ժամանակ նման հայտարարություն արեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերական և ագրոարդյունաբերության նախարար, Կոլեգիայի անդամ Սերգեյ Սիդորսկին: Նրա դիտարկմամբ` լրացուցիչ ֆինանսական գործիքներ ու ռեսուրսներ ներգրավելու դեպքում է հնարավոր արտադրության խորը դիվերսիֆիկացիա ապահովել ու զբաղեցնել նոր նշաձողեր համաշխարհային շուկայում:
«Մենք այսօր քիչ ենք ստեղծում բարձր տեխնոլոգիական արտադրանք ներքին շուկայում, պետք է անցնել առաջարկի քաղաքականությանը: Իսկ դրա համար անհրաժեշտ է ներգրավել նոր ներդրումներ: Համատեղ նախագծերի իրականացումը կարող է լինել արդյունավետ միջոց Եվրասիական զարգացման բանկի համար: Այդ նպատակով անհրաժեշտ է համագործակցություն ծավալել BRICS և Ասիական զարգացման բանկերի հետ ենթակառուցվածքների զարգացման ներդրումների նպատակով: Այդ իմաստով կարևոր խաղացող է Չինաստանը»,-ասաց ԵԱՏՄ պաշտոնյան:
Սիդորսկին շեշտեց նաև Եվրամիության հետ համագործակցության ծավալման հնարավորությունը` նշելով, որ ԵՄ-ի իրենց գործընկերները քննարկում են միասնական տնտեսական տարածք ստեղծելու մասին բանակցություններ սկսելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջարկությունը:
Հոկտեմբերի 29-ին Մոսկվայում ընթանում է Եվրասիական զարգացման բանկի 10-րդ համաժողովը, որի շրջանակներում քննարկվում են տնտեսության, ֆինասավարկային ինտեգրացիայի ոլորտներոմ ռազմավարական համագործակցության ուղղությունները, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում միջպետական համագործակցության ամրապնդմանը վերաբերող խնդիրներ: