ԱՄՆ Թաֆթս համալսարանի թատրոնում բեմադրվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ներկայացում
SocietyԱՄՆ Թաֆթս համալսարանի թատերական բաժնում բեմադրվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Daybreak» ներկայացումը:
Ինչպես հաղորդում է Թաֆթս համալսարանի պաշտոնական կայքը, ներկայացման սցենարի հեղինակն է բոստոնաբնակ Ջոյս Վադ Դյուքը, ում տատը փրկվել էր Հայոց ցեղասպանության ժամանակ:
Ներկայացումը բաժանված է եղել երեք հատվածի՝ ներկայացնելով հերոսուհու` Վիկտորիայի կյանքի երեք հատվածները:
Թաֆթս համալսարանի դասախոս և ներկայացման ռեժիսոր Բարբառա Ուոլոս Գրոսսմանի խոսքերով ներկայացման կայացմանն անմիջական մասնակցություն են ունեցել ինչպես ուսանողներն, այնպես էլ համալսարանի դասախոսական կազմն ու արտահամալսարանական համայնքի ներկայացուցիչներ: Օրինակ, Ուոթերթաունի Ամերիկայի հայկական թանգարանի կուրատորներից Սյուզան Լինդ-Սինանյանը օգնել է բեմական հագուստի և բեմի ձևավորման պարագաների տրամադրմամբ: Դերասաններից Արթուն Նազարեթ Ֆեստեքջյանը, ով խաղում է Վիկտորիայի ամուսին Հարիին, ուղղել է տեքստի լեզվաբանական անճշտություն ները:
Թաֆթս համալսարանի ատամնաբուժական ամբիոնում առավել քան 40 տարի դասավանդած Մարտին Դերանյանը նույնպես ունեցել է իր ներդրումը ներկայացման ստեղծման մեջ: Բանն այն է, որ «Daybreak» ներկայացումը երևի երբեք էլ չստեղծվեր, եթե 2003թ. Դերանյանը չհանդիպեր Վան Դյուկին: Պարզվել էր, որ նրա մայր Վարդեր Նազարյանը և Վան Դյուկի տատը մանկության ընկերուհիներ էին և միասին փրկվել էին Հայոց ցեղասպանությունից: Գրոսմանի հավաստմամբ, Դերանյանն էր խրախուսել Վան Դյուկին ստեղծել ապագա ներկայացման համար պիեսը, որը նվիրված կլիներ Հայոց ցեղասպանությանը: