Yerevan, 27.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ազգային արժույթներով հաշվարկները ԵԱՏՄ-ում իրատեսական են դառնում

ԵԱՏՄ երկրների միջեւ ինտեգրացիոն նոր մեխանիզմների քննարկումը գործնական հուն է մտնում: Խոսքը ֆինանսական կարգավորման եւ փոխադարձ վճարումների հարցերում միասնական մոտեցումներին է վերաբերվում: Խնդրի կարեւորության գիտակցումն, անշուշտ, առկա է, ինչի մասին տարբեր առիթներով արտահայտվել են միության անդամ երկրների, այդ թվում Հայաստանի ղեկավարները:

Միասնական արժույթին անցնելը ինտեգրացիայի ամենաբարձր դրսեւորումներից է, ինչն առկա է ԵՄ-ում: Սակայն անցումը միասնական եվրոյին այդ միությունում պահանջեց մոտ երկու տանսմյակ նախապատրաստական շրջան: ԵԱՏՄ-ի դեպքում նույնպես միասնական արժույթը մոտ ապագայի հարց չէ:

Միեւնույն ժամանակ, միության ներսում փոխշահավետ համագործակցությունը ենթադրում է գործնական քայեր ձեռնարկել արժութային քաղաքականության առումով: Հայաստանի մոտեցումը այս հարցում արտահայտել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը` սեպտեմբերի 8-ին Բելառուսի Հանրապետության Գրոդնո քաղաքում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, որտեղ անդրադարձ է եղել ֆինանսական շուկայի կարգավորմանը:

Հայաստանի վարչապետը ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի դոլարիզացիայի կրճատման եւ փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթներով իրականացման արագացման ուղղությամբ: Այդ առումով նա կարեւորել է նաեւ ԵԱՏՄ անդամ երկրների միջեի ռազմավարական նշանակության ապրանքների փոխադարձ առեւտուրը ռուբլու հիմքի վրա իրականացնելու գաղափարը:

Վերջերս Ռուսաստանի դիրքորոշումը այս հարցում վերահաստատել է այդ երկրի նախագահ Վլադիրմիր Պուտինը: ՌԴ նախագահին կից վառելիքաէներգետիկ համակարգի զարգացման ռազմավարության եւ էկոլոգիական անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում նա կարեւորել է ռուսական վառելիքաէներգետիկ համակարգի արտադրանքին վերաբերվող գործարքներում ռուբլու ուժեղացման ուղղությամբ լուրջ աշխատանքներ սկսելը:

Նշելով, որ Ռուսաստանի Դաշնության ներսում նավթի եւ նավթամթերքների գները սահմանվում են դոլարով կամ դոլարային համարժեքով, նա անթույլատրելի եւ երկրի օրենսդրության հակասող է համարել նման մոտեցումը: ՌԴ նախագահն անդրադարձել է նաեւ գործընկեր երկրների հետ ազգային արժույթներով հաշվարկների անհրաժեշտությանը:

Վլադիմիր Պոտինը շեշտել է, որ Ռուսաստանի հետ ակտիվ առեւտուր իրականացնող երկրների հետ գործարքների ժամանակ պետք է ավելի լայնորեն կիրառել ազգային արժույթները: Նա տեղեկացրել է, որ մշտական քննարկումներ են ընթանում գործընկերների հետ դրա շուրջ եւ պետք է ձգտել անցնելու նման հաշվարկների:

Ռուսաստանի Դաշնության նախագահի մոտեցումն այս հարցում, համընկնում է Հայաստանի մոտեցմանը եւ մեր երկրի տնտեսական շահերին: Հայաստանի վարչապետի առաջարկը ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների փոխադարձ առեւտուրը ռուբլու հիմքի վրա իրականացնելու մասին, ակնհայտ է, որ վերաբերվում էր հենց վառելիքաէներգետիկ համակարգին, ավելի կոնկրետ Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազին:

Ընդ որում, խոսքը դոլարային համարժեքով, բայց ռուբլով վճարելու մասին չէ, այլ հենց ռուբով սահմանվող գազի գնի մասին: Դրա արդյունքում կնվազի դոլարի փոխարժեքի տատանումից գազի գնի կախվածությունը թե Ռուսաստանի թե Հայաստանի, այդ թվում ներքին սպառողների համար:

Բնական է, որ կարող է հարց առաջանալ ռուսական ռուբլու տատանումների հնարավոր ազդեցության մասին: Անշուշտ, այդ ազդեցությունը կարող է նաեւ բացասական լինել: Մասնավորապես, եթե ռուսական ռուբլին արժեւորվի, գազի գինը մեզ համար կարող է թանկանալ: Սակայն, այդ եւ ցանկացած այլ դեպքում, երկու երկրները ավելի հեշտությամբ կարող են փոխհամաձայնեցված լուծման հանգել, զերծ լինելով դոլարի վարքագծի անմիջական ազդեցությունից:

Ընդհանրապես, գործարքների դեպքում ազգային արժեւյոնթերով հաշվարկների անցնելու ամենակարեւոր արդյունքը կլինի դոլարային կախվածության նվազումը: Դա լուրջ խնդիր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի համար:

Դոլարիզացիայի բարձր մակարդակը` որպես մեր տնտեսության մտահոգիչ խնդիր, մեկ անգամ չէ, որ արձանագրել են միջազգային ֆինանսական կազմակերպությունները: Մյուս կողմից էլ` կոնկրետ Հայաստանի համար, դա հնարավորություն կստեղծի զերծ մնալ հավելյալ քանակությամբ դոլար ձեռք բերելուց` այդ նույն միջազգային կազմակերպություններից վերցրած վարկերն եւ դրանց տոկոսները մարելիս, որն, ինչպես հայտնի է կատարվում է դոլարով:

Մնում է հուսալ, որ հնարավորինս արագ, բայց հավասարակշված ու հիմնավոր քայլեր կարվեն ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ ֆինանսական ոլորտի այս պահին կարեւորվող` ռուբլով եւ ազգային արժույթների հիմքի վրա հաշվարկների իրականացմանն անցնելու համար:

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead