Բաշկիրիայում հայերի վրա հարձակման տեսագրությունը հայտնվել է համացանցում
SocietyԱնվտանգության տեսախցիկը ձայնագրել է Բաշկիրիայի Սալավատ քաղաքում հոկտեմբերի 29-ի գիշերը ավտոսպասարկման կետում գտնվող 7 հայի վրա հարձակման պահը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, LifeNews-ը հրապարակել է անվտանգության տեսախցիկի տեսագրությունը:
Դրանում երևում է, թե ինչպես է ավտոսպասարկման կետին մոտեցել մեքենան, ապա դարպասից ներս են մտել գլխարկներով մարդիկ՝ քայլելով Ա. Սարգսյանի և մյուսների կողմը: Տեսախցիկի ֆիքսած ժամից երևում է, որ մոտ 5 րոպեում նրանք իրականացրել են հարձակումը և փախուստի դիմել:
Բաշկիրիայի Սալավատ քաղաքում հոկտեմբերի 29-ի գիշերըսպանվել է ավտոտեխսպասարկման կետի տերը` Ա.Սարգսյանը: Նա մահացել է գլխին ստացած վնասվածքիպատճառով Սալավատի քաղաքային կենտրոնականհիվանդանոց տարվելուց հետո: Վիրավորվել են ևս վեց հայեր`Ա. Ոսկանյանը, Տ. Ոսկանյանը, Ս. Գրիգորյանը, Ա. Մամլոյանը,Ա. Ավետյանը և Ա. Ակուլյանը: Նրանք այժմ գտնվում են հիվանդանոցում, ծանր վիճակում: Տեղեկություններ կան, որ վիրավորներից երեքը վերքերեն ստացել որովայնային հատվածում, մյուս երեքը` մարմնի տարբեր հատվածներում, ևս մեկը` գլխի: