Հայ դիզայներ, ում հագուստներով հիանում է ողջ աշխարհը
LifestyleWnews.am-ը գրում է.
Krikor Jabotian բրենդի անունը նորաձևության աշխարհում կանացիության և նրբագեղության հոմանիշն է: Krikor Jabotian-ի հարսանյաց զգեստներն ու երեկոյան գեստները համարվում են լավագույնն աշխարհում, իսկ նրա «haute couture» ցուցադրություններն անհնար է նայել առանց հիացմունքի:
Բեյրութում ծնված հայ դիայներն իր առաջին քայլերն է արել նորաձևության աշխարհում 18 տարեկանում, իսկ 21-ում Ջաբոթյանն ընդունվել է Բեյրութի նորաձևության դպրոց: Երիտասարդ դիզայների տաղանդը նկատում են աշխարհահռչակ Elie Saab նորաձևության տանը և ուսումն ավարտելուց հետո նա սկսում է աշխատել Elie Saab-ում որպես դիզայներ: 2009-ին Ջաբոթյանը բացում է իր նորաձևության տունը:


Նա մասնագիտանում է երեկոյան և հարսանյաց զգեստներ ստեղծելու գործում, որոնք ունեն հատուկ Krikor Jabotian-ական՝ միաժամանակ նուրբ և շքեղ ոճ:
Wnews.am-ը ներկայացնում է Krikor Jabotian-ի հավաքածուների լավագույն կերպարները: 

















