Մարիամ Ադամյանը եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանը` «ամուսիններ»
LifestyleBravo.am-ը գրում է.
«Բախտաբեր» սերիալի ավարտից հետո Անուշի կերպարը մարմնավորող Մարիամ Ադամյանին հեռուստադիտողը կտեսնի արդեն «Շանթ»-ի«Սահմանում» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմում: Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ նոր սերիալում հանդես է գալիս գլխավոր դերակատարներից Աշոտ Տեր-Մաթեւոսյանի կնոջը՝ Լիանայի կերպարում:
«Գերագույն հաճույք է այս թիմի հետ աշխատելը: Բավական լուրջ ու իրենց գործի գիտակ մարդիկ են հավաքվել: Անմոռանալի նկարահանման օրեր ենք ունենում: Լիանան ընտանիքին սիրող ու հավատարիմ կին է: Նա ամեն պահ ամուսնու կողքին է ու հավանություն է տալիս նրա բոլոր որոշումներին: Տիպիկ հայ կնոջ կերպար է, ով առավոտից երեկո հոգ է տանում տան, ամուսնու եւ երեխայի մասին»,-պատմել է Մարիամը:
Դերասանուհուց տեղեկացանք, որ այս շրջանում իր ստեղծագործական կյանքը բուռն վերելք է ապրում: Նոյեմբերից «Թատրոն 32»-ի բեմում կրկին կխաղան «Պարույր Սեւակ» ներկայացումը, որում նա նույնպես ընդգրկված է.«Դեռ ուսանողական տարիներից համագործակցում եմ «Թատրոն 32»-ի տղաների հետ եւ անչափ երջանկացել եմ` իմանալով, որ դարձյալ իմ շատ սիրելի ներկայացումն ենք խաղալու»:
Շարունակությունը՝ այստեղ:
