Yerevan, 07.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բաղրամյանի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննության արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը հոկտեմբերի 26-ին որոշում է կայացրել կարճել  հունիսի 22-ին Բաղրամյան պողոտայում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ ինտերնետային լրատվական կայքի հրապարակման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով հարուցված քրեական գործի վարույթը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հունիսի 22-ին ՀՀ դատախազության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից ստացվել է 2015 թվականի հունիսի 22-ին Բաղրամյան պողոտայում հասարակական կարգը խախտելու վերաբերյալ ինտերնետային լրատվական կայքի հրապարակման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով հարուցվ ած քրեական գործը։

Քրեական գործով հետագա նախաքննությունը  հունիսի 23-ից շարունակվել է Երևանի քննչական վարչությունում եւ ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը  եւ կարեւորելով քաղաքացիների ստուգված եւ ճշգրիտ տեղեկություն ստանալու իրավունքը՝ ներկայացնում ենք նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներին տրված իրավական գնահատականները։

Այսպես՝ Երևանի քաղաքապետարանից ստացված գրության համաձայն` 2015 թվականի հունիսի 22-ին Ազատության հրապարակում կազմակերպված հավաքի, ինչպես նաև նույն օրը Մ.Բաղրամյան պողոտայում անցկացված երթի վերաբերյալ Երևանի քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 200-ից ավելի քաղաքացի, իսկ կատարված քննությամբ պարզվել է, որ մարմնական վնասվածք է ստացել ՀՀ ոստիկանության 14 աշխատակից, ովքեր բժշկական օգնության համար դիմել են տարբեր բժշկական հաստատություններ։

ՀՀ ոստիկանության նշված աշխատակիցները հարցաքննվել են որպես վկա, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, բժշկական կենտրոններից ստացվել են վերջիններիս հիվանդության պատմագրերի պատճենները, որոնք տրամադրվել են դատաբժիշկ-փորձագետներին:

Որպես վկա հարցաքննվել են նաեւ ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում անցկացված երթին, ապա նստացույցին մասնակցած 228 քաղաքացի: Վերջիններս տվել են նույնաբովանդակ ցուցմունքներ այն մասին, որ անձնական նախաձեռնությամբ մասնակցել են 2015 թվականի հունիսի 19-ից մինչև հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Ազատության հրապարակում տեղի ունեցած նստացույցին: Միաժամանակ պնդել, որ յուրաքանչյուրն իր կամքով է մասնակցել նշված ակցիաներին` առանց որևէ մեկի դրդման կամ կազմակերպման, ինչը կրել է ինքնաբուխ բնույթ, ակցիաներն ուղղված են եղել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, իսկ հասարակական կարգը խախտելու, հարակից շինությունների բնակիչների անդորրը խաթարելու, որևէ քաղաքացու սահմանադրական իրավունքները ոտնահարելու նպատակ չեն հետապնդել:

Որպես վկա հարցաքննված մի շարք քաղաքացիների վրա հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, որոնք, ըստ նրանց ցուցմունքների, հետեւանք են եղել իրենց նկատմամբ ՀՀ ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից կիրառված բռնության։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ,  բժշկական կենտրոններից ստացվել են հիվանդության պատմագրերի պատճենները եւ ուղարկվել փորձագետներին: Նշված` առերևույթ բռնության ենթարկված անձանց վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Նախաքննության ընթացքում հանձնարարություններ են տրվել ՀՀ ոստիկանության ՔՀԲ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին, կատարվել են զննություններ, նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված սառը զենքի փորձաքննություններ:

Դատաքիմիական փորձաքննությունների համաձայն՝ հինգ քաղաքացու մոտ  հայտնաբերվել են կանաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդների հետքեր, ինչի կապակցությամբ հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմիններին` քննարկել նշված անձանց վարչական պատասխանատվության հարցը:

 Խուլիգանություն համար պատասխանատվություն է նախատեսվում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով։ Խուլիգանությունը բնորոշվում է որպես դիտավորությամբ հասարակական կարգի կոպիտ խախտում, որն արտահայտվում է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Հիմնական անմիջական օբյեկտն է հանդիսանում հասարակական կարգը: Հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, որն արտահայտվում է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

Այս հանցատեսակի համար հատկապես էական նշանակություն ունի հանցակազմի սուբյեկտիվ կողմը: Այն բնութագրվում է դիտավորությամբ` հանցավորը գիտակցում է, որ իր արարքները կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգը, և որ դրանք բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորում հասարակության նկատմամբ, և ցանկանում է կատարել այդ արարքները: Նշվածի կապակցությամբ բազմաթիվ որոշումներում իր դիրքորոշումն է հայտնել ՀՀ վճռաբեկ դատարանը` տալով պատճառաբանություններ և եզրահանգումներ:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2015 թվականի հունիսի 19-ից մինչև հունիսի 23-ը Երևան քաղաքի Ազատության հրապարակում տեղի ունեցած նստացույցին, ապա դեպի Բաղրամյան պողոտա տեղի ունեցած երթին ու նստացույցին մասնակցած անձինք հավաքվել են ինքնաբուխ: Ճիշտ է, Երևանի քաղաքապետարան հանրահավաքի, նստացույցի վերաբերյալ որևէ իրազեկում չի ներկայացվել, սակայն նախաքննությամբ հիմնավորվել է, որ հավաքը նախապես կազմակերպված չի եղել, իսկ նշված հավաքի մասնակիցների գործողությունները, կոչերը, ճանապարհի երթևեկելի գոտին փակելն ուղղված են եղել է լեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը հասարակության ուշադրությունը հրավիրելուն, այլ ոչ թե՝ հասարակական կարգը խախտելուն:

Նման պայմաններում հիշյալ անձանց գործողություններում բացակայում են խուլիգանության հանցակազմի պարտադիր հատկանիշները, մասնավորապես՝ սուբյեկտիվ կողմը, որպիսի պայմաններում այդ անձանց գործողությունները չեն կարող որակվել որպես խուլիգանություն:

 Վերոգրյալի հիման վրա 2015 թվականի սեպտեմբերի 18-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում էր կայացրել՝ քրեական գործով վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով կարճելու մասին:

2015 թվականի սեպտեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն է ստացվել քրեական գործը` վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին որոշմամբ: Նույն օրը քննիչը գործն ընդունել է վարույթ եւ շարունակել իրականացնել քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության 14 աշխատակիցներն իրենց գրեթե նույնաբովանդակ ցուցմունքներով հայտնել են, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնելուն և քաղաքացիներին նշված հատվածից դուրս բերելուն ուղղված գործողությունների ընթացքում առաջացել է խուճապ, ստեղծվել խառնաշփոթ իրավիճակ, եւ մարմնական վնասվածքներն ստացել են՝  նշված խառնաշփոթ իրավիճակի, բերման ենթարկվելուց խուսափելու նպատակով հավաքի մասնակիցների անհասցե նետած իրերի արդյունքում: Ոստիկանները կարծիք են հայտնել, որ քաղաքացիները դիտավորյալ չեն նետել առարկաններն իրենց ուղղությամբ, մարմնական վնասվածքները պատճառվել են անզգույշ գործողությունների հետևանքով:

Այսպիսով, քննությամբ հիմնավորվել է, որ 2015 թվականի հունիսի 23-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքի ընթացքում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները մարմնական վնասվածքներն ստացել են՝ հիշյալ պողոտայի երթևեկելի հատվածը զբաղեցրած քաղաքացիներից ազատելուն ուղղված միջոցառումների ընթացքում առաջացած խառնաշփոթ իրավիճակի արդյունքում, ինչպիսի պայմաններում ակնհայտ է, որ նկարագրված գործողություններում բացակայում է հանրահավաքի մասնակից քաղաքացիների՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությունը։ Բացի այդ, ստացված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ ոստիկանության նշված աշխատակիցներին պատճառված վնասվածքների ծանրության աստիճանը գնահատվել է թեթեւ՝ առողջության կարճատեւ քայքայումով կամ չեն պարունակել թեթեւ վնասի հատկանիշներ։ Իսկ ոստիկանության աշխատակիցներն իրենց ցուցմունքներում որեւէ մեկի նկատմամբ բողոք չեն ներկայացրել։  

Քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը 26.10.2015թ. որոշում է կայացրել քրեական գործով վարույթը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով, կարճելու մասին։

Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration