Yerevan, 05.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նոյեմբերի 1-2-ն օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Society

Առաջիկ օրերին հանրապետությունում սպասվում է օդի ջերմաստիճանի անկում՝ 5-7 աստիճանով: Նոյեմբերի 1-ին  հանրապետությանն է մոտենում հերթական սառը հոսանքը: Արմենպրեսի փոխանցմամաբ՝ հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պե տի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Այսօր երեկոյան ժամերից սկսած, հիմնականում լեռնային շրջաններում՝ Լոռիում,  Տավուշում , Սյունիքի լեռներում և Արցախում տեղումները կվերափոխվեն ձյան: Այս մարզերում այսօր երեկոյան ժամերից տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով: Մյուս շրջաններում՝ Արարտյան դաշտում և Երևանում հնարավոր է միայն թույլ անձրև, էական տեղումներ չեն սպասվում: Նոյեմեբրի 2-ից ցիկլոնը կհեռանա հանրապետության տարածքից, հանրապետությունը կընդգրկվի անտիցիկլոնային գոտում և տեղումները ամենուրեք կդադարեն»,- ասաց մասնագետը:

Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, Սուրենյանի փոխանցմամբ, արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ և եղանակի պարզեցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 աստիճանով:  Արարտյան դաշտում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը օդում սպասվում է մինչև -2 աստիճան ցուրտ, իսկ գետնի մակերևույթին մինչև -4 աստիճան ցուրտ:

«Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Արարատյան դաշտում կգրանցվեն այս տարվա առաջին սառնամանքիները, նոյեմբերի 4-ի ցերեկվանից օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունն ու կդառնան հարավարևմտյան, հանրապետություն կներթափանցեն արևադարձային տաք հոսանքներ և նոյեմեբրի 4-7-ին օդի ջերաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև նոյեմբերի 7-ը ներառյալ»,- նշեց մասնագետը` հավելելով, որ եթե մինչև նոյեմբերի 7-ն Արարտյան դաշտավայրում և Երևանում  սպասվում է  10-12 աստիճան տաքություն, ապա  նոյեմբերի 5, 6,7-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա մինչև +13  +15 աստիճան:

Այսօր և վաղը, ըստ նրա, անկայուն եղանակը հանրապետթյունում կպահպանվի: Քանի որ հանրապետությունը դեռևս գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում, ընդ որում ցիկլոնը հատկապես ակտիվ կլինի Լոռիում, Տավուշում և Արցախում, մնացած մարզերում կդիտվի փոփոխական ամպամածություն և կա թույլ տեղումների հավանականություն, իսկ Լոռիում Տավուշում և Արցախում, տեղումները պարբերաբար կշարունակվեն:

«Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանարապետության ողջ տարածքում կանխատեսվում  է նորմայից 1 աստիճանով ցածր, իսկ տեղումների քանակը ակնկալվում է ամենուրք նորմայից  ավելի: Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ամսվա առաջին տասնօրյակում ցերեկային ժամերին ակնակալվում է օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև +7  +9 աստիճան, իսկ 2-րդ և 3-րդ տասնօրյակում, երբ կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ , այս մարզերում գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի մինչև -15  -18 աստիճան& raquo;,- նշեց Հիդրոմետ ներկայացուցիչը:

 Լոռու մարզում, ըստ Սուրենյանի,  ամսվա առաջին օրերին ջերմաստիճանը կբրաձրանա մինչև +12 +15 աստիճանով, իսկ ամսվա 2-րդ կեսին օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի -8 -13 աստիճանով: Տավուշում նոյեմբերի առաջին օրեին, ցերեկային ժամերին կդիտվի օդի ջերմաստիճանի բարձրացում, +13 +16  աստիճան , իսկ ամսվա 2-րդ և 3-րդ տասնօրյակում գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի -2 -7 աստիճան: Սյունիքի մարզում ամսվա առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա +14 +17 աստիճանո, իսկ ամսվա 2-րդ և 3-րդ կեսին կնվազի 3-6 աստիճան:

«Արարատի, Արմավիրի մարզերում և Վայոց ձորի նախալեռներում ամսվա առաջին օրերին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +12 +15 աստիճան, իսկ 2-րդ տասնօրյակում գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի -5  -7 աստիճան: Երևանում ամսվա առաջին օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում մինչև +12 +14 աստիճան , իսկ ամսվա 2-րդ և 3-րդ տասնօրյակում գիշերային ժամերին սպասվում է մինիև -5 -7 աստիճան ցուրտ»,- ասաց նա:

Օդերևութաբանը նշեց նաև, որ լեռնային շրջաններում տեղումները հիմնականում կդիտվեն ձյան տեսքով: Արարատյան դաշտում և հովտային գոտում առանձին օրեր հնարավոր է դիտվեն ձյան տեսքով տեղումներ,  առանձին օրեր ձնախառն անձրևի և առանձին օրեր անձրևի տեսքով: Արարտյան դաշտում և մայրաքաղաքում նոյեմբերը ըստ ջերմաստիճանի դեռևս համարվում է աշուն, քանի որ ձմեռ անվանվում է, երբ օդի օրական միջին ջերաստիճանն իջնում է 0-ից ցածր, իսկ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերաստիճանը 0-ից ցածր իջնում է դեկտեմբրի 15-ից հետո, այսինքն` կլիմայական առումով այս տարածքներում ձմեռը գալիս է դեկտեմբերի 15-ից, իսկ  լեռնային շրջաններում տեղումները հիմնականում դիտվում են ձյան տեսքով:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live