Yerevan, 14.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արարատ 94. «Հոգնեցի ռեփից, հիմա մտադիր եմ գրավել ամբողջ Ֆրանսիան»

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

Ֆրանսիաբնակ հայ ռեփեր Արարատ 94-ը այսուհետև ներկայանում է Robby El Sol բեմական անվամբ հոկտեմբերի 17-ին եկավ Հայաստան՝ այս անգամ ամուսնանալու նպատակով։ Հոկտեմբերի 24-ին կայացան նրա և պարուհի, մոդել Անուշիկ Մանուկյանի հարսանիքը, իսկ այսօր արդեն զույգը Ֆրանսիայում է։ Մինչ Հայաստանից մեկնելը ռեփերը հյուրընկալվել էր BlogNews-ի խմբագրություն ու խոսել ոչ միայն անձնական, այլև ստեղծագործական կյանքում եղած փոփոխությունների մասին։ Նա այլևս չի զբաղվելու ռեփով, իսկ թե ինչու, կբացահայտեք մեր զրույցում։

-Ինչո՞ւ Արարատ 94-ը դարձավ Robby El Sol։

-Այլևս չեմ ցանկանում ներկայանալ ռեփ ոճում, ուզում եմ ավելի լայն լսարանի գրավել։ Ես սիրում եմ լատինո ռիթմը, ավելի պարային երաժշտություն եմ ներկայացնելու, գնում եմ դեպի կոմերցիա։ «El Sol» իսպաներեն նշանակում է արև, իսկ ինչու Robby,  որովհետև իմ իսկական անունը Ռոբերտ է։

- Արարատը խիստ ռեփային անուն չէր, ինչո՞ւ որոշեցիր անունդ էլ փոխել, չէ՞ որ մարդկանց մի խումբ  քեզ արդեն ճանաչոմ էր այդ անվամբ։

- Արարատը հնչում է  հայերի համար, իսկ Robby El Sol հնչում է և՛ ֆրանսիացիների, և՛ իսպանացիների, և՛  այլերկրացիների համար։ Երևանոմ այդ լսարանը կա, բայց Փարիզում ինձ այդքան չեն ճանաչում և այնպես չէ, որ ես լսարան եմ կորցնում։ Բացի այդ, ես եմ արտիստը, ես ինչպես անեմ, լսարանը պիտի համարվի, երգն էլ, երբ գրում եմ, առաջին հերթին  ինձ պետք է դուր գա։

-Իսկ ինչո՞ւ վերջ դնեցիր ռեփին։

-Մի քիչ հոգնեցի, էլ չեմ ցանկանում չոր ռեփ անել։ Ես սիրում եմ փոփոխություններ, դրա համար  էլ նոր նախագծեր եմ անում։ Իսկապներեն էլ եմ  երգելու։ Ես միշտ երգել եմ, քանի որ սիրում եմ երգել, ոչ թե միայն  չոր ռեփ ներկայացնել։ Հիմա գնում եմ դեպի տաք երգեր։

-Ռեփի մեխն իր ասելիքն է, կարելի՞ է ասել, որ ասելիքդ սպառվել էր, դրա համար էլ հոգնեցիր։

-Չէ, հիմա էլ գուցե լինեն դեպքեր, երբ ռեփ կարդամ։ Ռեփը  կարող է տարբեր ոճերում լինել, իսկ ասելիքդ կարող ես երգելով էլ ներկայացնել։

-Քո գնահատմամբ՝ հաջողեցի՞ր ռեփը։

Հա, ինձ  ճանաչեցին։ Շատ բաներ արեցի, Միշոյի, Սերժոյի հետ համագործակցեցի։ Լավ էր էլի։)

-Հիմա ո՞րն է քո հիմնական թեմատիկան։

-Ուրախություն, սեր, պոզիտիվ, բայց էլի միտք կա այդ ամենի մեջ։ Իմ երգերն էլի իմաստ են ունենալու, խորը տեքստեր, սակայն ռիթմն է փոխվում։

-Փաստորեն, կոմերցիոն երաժշտության միջոցով ավելի շատ գումար աշխատելու հնարավորությունը քեզ էլ վարակեց։

-Դա էլ կա, սակայն  ես ցանկանում էի  լսարանս մեծացնել, գրավել ամբողջ Ֆրանսիան։  Սա մարդկանց դուրն ավելի է գալիս։ Սա ավելի ռոմանտիկ հիփ հոփ է, որը և՛ Ֆրանսիայի համար է, և՛ եվրոպական այլ երկրների, և՛ Ամերիկայի։ Օրինակ՝ նոր երգս՝ «Բոնիտան» կդնեն փարթիների ժամանակ, քանի որ աղջիկներին էլ է շատ դուր եկել։

-Ի՞նչ ծրագրեր ունես։ Կար ժամանակ, երբ դու անընդհատ խոսում էիր  Երևան գալու մասին, հիմա, կարծես թե, ծրագրերումդ չկա Հայաստան գալը, քո հիմնական թիրախը Ֆրանսիան է։

-Այո, վերջին մի տարվա մեջ ինձ Հայաստան բերողն Անուշիկն էր։) Հիմա իմ նպատակը Եվրոպան, Ամերիկան գրավելն է։ Երևանում արդեն  արեցի ամեն ինչ։ Իմ կարծիքով՝ ես իմ ազգի համար արեցի ինչ-որ պետք էր, հայերեն էլ երգեցի։ Առաջիկայում սինգլեր կթողարկեմ՝ ֆրանսերեն և իսպաներեն։ Ամռանը նաև տեսահոլովակ կթողարկեմ։

Էլի կգամ Հայաստան, բայց հիմա էստեղ գործունեություն ծավալելու մտադրություն չունեմ, որովհետև եթե ֆրանսերեն երգեմ, այստեղ չեն հասկանա, բացի այդ, Հայաստանում այդ երաժշտությունը պահանջարկ ունի։

-Բացի երաժշտական  գործունեությունը, Փարիզում այլ աշխատաքով է՞լ ես զբաղվում։

-Այո, աշխատում եմ հագուստի խանութում՝ fashion խորհրդատու-վաճառող եմ։

-Քո ոճային փոփոխությունը համընկավ անձնական կյանքումդ եղած փոփոխության հետ։ Կինդ՝ Անուշիկը, իր ազդեցությունն ունեցե՞լ է որոշմանդ վրա։

-Չէ, դա իմ որոշումն էր, Անուշիկի հետ կապ չուներ։ Ես էի ուզում, որ իմ երաժշտական աշխարհը մի քիչ փոխվի։

- Հայ տղաները մի քիչ վերապահումով են վերաբերում մոդելի, պարուհու կարիերային։ Կինդ մոդել և պարուհի է, դու ինչպե՞ս ես վերաբերում Անուշիկի կարիերային, չե՞ս խոչընդոտի նրան։

-Ես դեմ չեմ, շատ ուրախանում եմ, որ նա հաջողություններ են ունենում։ Տա Աստված, նա Եվրոպայում էլ շարունակի իր գործունեությոնը։ Ես մոդեռն եմ և միշտ իր կողքին եմ։ Իհարկե, ամեն ինչ չափի մեջ պետք է լինի, ինքը դա գիտի։

-Մի քանի օր առաջ քո հարսանիքն էր, ժամանակին դու շատ մտերիմ էիր Միշոյի Սերժոյի, Սենչոյի հետ։ Ինչո՞ւ նրանցից ոչ ոք չկար հարսանիքիդ։

-Գործեր ունեին։ Ես բոլորին հրավիրել էի, սակայն այդ օրը նաև Միշոյի ալբոմի շնորհանդեսն էր և ոչ ոք չկարողացավ գալ։ Ես ոչ ոքից չեմ նեղանում, ուղղակի  էդպես ստացվեց։

-Նախկինի պես մտերի՞մ եք։

-Հա, ես իրենց հետ եմ շփվում։

-Հայկական ռեփին հետևո՞ւմ ես։ Ըստ քեզ՝ այն առաջընթա՞ց է ապրում, թե՞ հետընթաց։

-Մի պահ կար, որ ավելի մեծ թափով էր առաջ գնում, հետո կանգնեց, բայց միանշանակա դեպի առաջ է գնում։ Ուղղակի հիմա բոլորը ռեփ են կարդում՝ իմաստով և առանց, սակայն լավերը երևում են։

-Ովքե՞ր են քեզ համար Հայաստանի երևացող լավ ռեփերները։

-Միշոն, Ալիկ Թառոյանը, Սերժոն, Red light-ի տղաները՝ Սենչոն ու Խուդոն։ Որպես այլընտրանաին երաժշտություն սիրում եմ «Ռեինկարնացիա»՝ Ռոլանդին։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan