Yerevan, 05.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ ոստիկանությունն արձագանքնել է պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Արամ Մանուկյանի հայտարարություններին

Society

ՀՀ ոստիկանությունն արձագանքնել է ՀՀ ԱԺ պատգամավորների հայտարարություններին և պարզաբանումներ տարածել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, «Չորրորդ իշխանություն» թերթի հոկտեմբերի 31-ի համարում հրապարակված «Ընտրակեղծիքի բունը ցուցակներն են» հոդվածում անդրադարձ է կատարվել Արամ Մանուկյանի հայտարարությանը, թե իբր իշխանությունները ուռճացնում են ընտրողների ցուցակները՝ ավելացնելով հանրաքվեի արդյունքները կեղծելու հնարավորությունները՝ ID քարտերով քվեարկելու հնարավորություն ստեղծելը մեկնաբանելով որպես ընտրակեղծիքի հնարավորություն ստեղծելու գործիք: Բացի այդ, ինչպես Արամ Մանուկյանի, այնպես նաև որոշ քաղաքական ուժերի կողմից կասկածի տակ են դրվել183.000 նույնականացման քարտի առկայությունը: 

«Ապատեղեկատվությունը հերքելու նպատակով պարզաբանում ենք, որ բնակչության պետական ռեգիստրից ստացված տեղեկատվության համաձայն՝ 23.10.2015 թ. դրությամբ 558.401 քաղաքացի ստացել են նույնականացման քարտ, որից 182.391-ը հին նմուշի անձնագրեր չունեն: Մասնավորապես՝ անձնագրի կորստյան, օգտագործման համար ոչ պիտանի լինելու, փաստաթղթում անճշտության առկայության, անհատական տվյալների փոփոխության, վավերականության առավելագույն ժամկետը լրանալու, ինչպես նաև առաջին անգամ անձը հավաստող փաստաթուղթ ստանալու հիմքերով անձնագրավորման համար դիմելիս՝ քաղաքացիներին հ ին նմուշի անձնագրերի փոխարեն հատկացվել են նույնականացման քարտեր, քանի որ, գործող օրենքի համաձայն, հին նմուշի անձնագրերն աստիճանաբար հանվում են շրջանառությունից: 

Նույնականացման քարտերի միջոցով ընտրակեղծիքներ կատարելու վերաբերյալ նույն անձանց կրկնվող հայտարարությունները այլևս գնահատում ենք որպես պարզունակ և ուղղորդող քարոզչություն, ուստի դրանց չենք հակադարձում:

Միաժամանակ՝ հանրաքվեի օրինական ընթացքի մեջ շահագրգռված բոլոր կազմակերպություններին առաջարկում ենք ընտրացուցակների մեջ նույն ընտրողի տվյալների կրկնության բացառված լինելու մեջ համոզվել, ընտրացուցակներում էլեկտրոնային որոնում կատարելով»,-նշված է ոստիկանության պարզաբանման մեջ:

Բացի այդ, զանգվածային լրատվության միջոցներով Հովհաննես Մարգարյանի (ԱԺ պատգամավոր Հովհաննես Հայկի Մարգարյան, ծնված 21.05.1964 թ., հաշվառված ք. Գյումրի, Գ. Նժդեհի փ., շենք 4, բն. 55-56) կողմից տարածվել է հայտարարություն, ըստ որի` իր անհատական տվյալներով, նույնիսկ հայրանվան կրկնությամբ, Գյումրի քաղաքի քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում առկա է ևս մեկ, իսկ Շիրակի մարզում իր անվամբ և ազգանվամբ` 17 անձ: Հայտարարությունը տարածողի կողմից կասկածի տակ է դրվել ցուցակների ճշտությունը: 

«Գյումրի քաղաքի քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակներում առկա է «Հովհաննես Հայկի Մարգարյան» անհատական տվյալներով ընդամենը 1 անձ, որը և հայտարարություն տարածողի տվյալներն են: Նույն անուն, ազգանունով (Հովհաննես Մարգարյան) Շիրակի մարզի ցուցակներում առկա են ոչ թե 17, այլ 39 անձի տվյալներ, որոնք քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող տարբեր անձինք են:  Հիշեցնում ենք, որ ՀՀ ոստիկանությունը հրապարակել է միևնույն անհատական տվյալներով 218 ընտրողների ցուցակը, որոնք տարբեր անձինք են:

Ցուցակներում անհատական տվյալների ընդհանուր կամ մասնակի կրկնության փաստեր արձանագրելիս, տվյալների ճշտության հարցում համոզվելու համար, կարող եք դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն»,-նշված է ոստիկանության տարածած պարզաբանման մեջ: 

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live