Մեկնարկել է ԳՈՀԱՐ-ի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգների շարքը
CultureԼիբանանի «Forum De Beyrouth» սրահում հոկտեմբերի 29-ին մեկնարկել է ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի՝Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգների շարքը:
Ինչպես տեղեկացրին ԳՈՀԱՐ-ի լրատվական ծառայությունից, չորս համերգներից առաջինի ընթացքում սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը հնչեցրել է խորհդանշական 100 ստեղծագործությունների միայն մի մասը, օրինակ` «Դլե յաման»-ը, « ;Հորովել»-ը, «Վերականգնիր Կիլիկիա»-ն և այլն:
Բոլոր ժամանակների հայկական սիրված ստեղծագործությունները ներկայացրել են Արաքսյա Ամիրխանյանը, Արմեն Դավթյանը, Գրիգոր Աբրահամյանը, Գեւորգ Խաչատրյանը, Դավիթ Խաչատրյանը, Էդգար Դանիելյանը, Էլյա Թաշչյանը, Լիաննա Թեւոսյանը, Հասմիկ Թորոսյանը, Հայկ Տիգրանյանը, Մարգար Եղիազարյանը, Մերի Մնջոյանը, Մոնիկա Մանուչարովան, Սարգիս Աղամալյանը, Սերգեյ Սարգսյանը և Վարդան Բադալյանը:
Հոկտեմբերի 30-ին, 31-ին և նոյեմբերի 1-ին լիբանանահայ հանդիսատեսը հնարավորություն կունենա մասնակցելու համերգային երեկոների: Համերգներին հնարավոր է հետևել նաև live.koharconcert.com կայքի միջոցով: