blog.1in.am-ը գրում է.
Եթե դուք նրբաբլիթների իսկական սիրահար եք, ապա հետևյալ բաղադրատոմսը ձեզ կհետաքրքրի, քանի որ ձեզ անկասկած դուր են գալիս և քաղցրահամ, և աղի նրբաբլիթները: Իսկ ամենակարևոր պայմանը լավ խոհարարի համար՝ դա բլիթների համն ու որակն է:
Նրբաբլիթները, որոնք պատրաստված են այս բաղադրատոմսով, առաջին հերթին, շատ համեղ են, երկրորդ՝ շատ կշտացնող են: Իսկ երրորդ՝ դրանք շատ հեշտ է պատրաստել:
Բաղադրատոմս
Բաղադրիչներ
200 գրամ ալյուր
150 գրամ պինդ պանիր
2 ձու
50 մլ. բուսայուղ
300 մլ. ջուր
1 պճեղ սխտոր
1 ոչ մեծ կապ կանաչի
1 թեյի գդալ աղ
1 թեյի գդալ շաքարավազ
1 թեյի գդալ փխրեցուցիչ
Ձվերը, աղը և շաքարավազը հարում ենք հարիչով, միջին արագության վրա, մինչ միասեռ զանգված դառնալը: Հետո ջուրն ենք ավելացնում: Առանձին տարրայի մեջ խառնում ենք ալյուրը և փխրեցուցիչը, հետո չոր բաղադրիչներն ավելացնում ենք հեղուկ զանգվածին: Իսկ հետո ավելացնում ենք բուսայուղը:
Քերիչով անց կացրած պանիրը, մանր կտրատած կանաչին և մանրացրած սխտորը ավելացնում ենք խմորին և խառնում ենք:
Անցնում ենք բլիթների պատրաստմանը: Պատրաստի նրբաբլիթները մատուցում են թեյի հետ, կամ համտեսում են այս նրբաբլիթները թթվասերի կամ տոմատի սոուսի հետ: Ճաշակի հարց է:
Բարի ախորժակ

