Երկրին մոտենում է պոտենցիալ վտանգավոր երկնաքար. գիտնականներ
Lifestyle1in.am-ը գրում է.
Այսօր պոտենցիալ վտանգավոր երկնաքար կմոտենա Երկրին` մի քիչ ավելի մեծ հառավորության վրա, քան Լուսինն է: Հեռադիտակով հնարավոր կլինի հետևել նրան, հայտնում է TASS-ը:
«Մյուս անգամ երկնաքարը կմոտենա Երկրին 2018 թվականին, սակայն ավելի մեծ հեռավորության վրա, քան հոկտեմբերի 31-ին` մոտ 40 միլիոն կմ հեռավորությամբ»,- ասել են գիտնականները:
TV145 երկնաքարը Երկրին ամենամոտը կգտնվի ժամը 21:14-ին` 486 հազար կմ հեռավորության վրա, ինչը տիեզերական չափանիշներով «շատ մոտ է»: Այսօր երեկոյան և ողջ գիշեր այն հնարավոր կլինի տեսնել Մեծ Արջ համաստեղության մոտերքում` Ուրալի, Սիբիրի և Ռուսաստանի կենտրոնական շրջաններից: Այն կունենա պայծառ սպիտակ աստղի տեսք:
Վերջին օրերի նկատելի աստղագիտական իրադարձություններից է հոկտեմբերի 22-ին Բայկալ լիճը ընկած երկնաքարը, ինչը երկնքում թողել է պայծառ հետք: Փոքր չափերի պատճառով այն անհնար է գտնել: Երկնաքարն ունեցել է մոտ 1 կգ քաշ և 10 սմ չափեր: