Վաճառվում է կղզին, որտեղ իրենց առաջին արձակուրդն են անցկացրել արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը
Lifestyle1in.am-ը գրում է.
Վաճառքի է հանվել Բալեարյան արշիպելագում գտնվող Էսպալմադոր կղզին, որտեղ 10 տարի առաջ իրենց արձակուրդն են անցկացրել արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը: Կղզին գնահատվել է 24 մլն եվրո՝ գրում է Daily Mail-ը:
Արքայական զույգը այնտեղ հանգստացել է 2006 թ.: Այն ժամանակ լրագրերում հայտնվել էր արքայազն Ուիլյամի լուսանկարը, որտեղ նա մինչև վիզը ծածկված է բուժիչ ցեխով: Կղզին մասնավոր սեփականություն է. այժմ այնտեղ արգելված են ցեխի լոգանքները:












