Եռագույն կատուները ատում են մարդկանց
Lifestyle1in.am-ը գրում է.
Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները կատվի մորթու գույնի և մարդկանց հանդեպ ագրեսիվ վերաբերմունքի հակվածության միջև կապ են հայտնաբերել՝ գրում է robinzon.tv-ն:
Հետազոտողները առցանց հարցում են անցկացրել, որպեսզի հաստատեն կամ հերքեն այն ենթադրությունը, որ եռագույն՝ սև-սպիտակ-խարտյաշ, կատուները մարդկանց հանդեպ ավելի հաճախ են ագրեսիվություն ցուցաբերում, քան այլ կատուներ:
1274 մարդ հարցաթերթիկ է լրացրել, ըստ որի կազմվել է կատուների ագրեսիվության ցուցանիշի աղյուսակ: Տարբեր գույնի կատուների խմբերի համեմատության արդյունքում հաստատվել է, որ եռագույն կատուները, երկգույն կատուների համեմատ, ավելի հաճախ են ագրեսիվություն ցուցաբերում մարդկանց հանդեպ: