Վարդագույն վերարկու, հովազի նախշ և աշուն-ձմեռ սեզոնի այլ նորաձև միտումները
LifestyleFashionYan.com-ը գրում է.
FashionYan.com-ը շարունակում է ներկայացնել թավշյա սեզոնի նորաձև միտումները, ինչպես նաև գալիք՝ 2016 թվականի ձմռան նորարարությունները։ Աշուն-ձմեռ սեզոնը հագեցած է վառ գույներով, հակասական նախշերով ու աքսեսուարներով, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև։
Այսպես, այս աշնան եւ գալիք ձմռան անչափ արդիական իրերից է վարդագույն վերարկուն՝ մորեգույնից սկսված, մինչև պաստելային վարդագույն։
Հաջորդ նորաձև միտումը աշնան եւ ձմռան համար հովազի նախշն է։ Միայն թե՝ պետք է չչարաշահել այն։ Այս նախշով հագուստն ամենից լավ համադրվում է սևի և սպիտակի, ինչպես նաև՝ ջինսի հետ։
Չնայած ցուրտ եղանակին՝ այս աշնան ու ձմռան համար ոճաբաններն առաջարկում են շարֆի նոր տարբերակ՝ բարակ և երկար։
Գլխարկների դեպքում պատկերն այլ է։ Նորաձև են ինչպես լայնեզր գլխարկները, ֆրանսիական ոճի բերետները, այնպես էլ գործվածները։
Շարունակությունն՝ այստեղ։














