Ամբողջական ուղեցույց․ ինչպես ակնթարթորեն սպիտակեցնել և թարմացնել ձեռքերը
LifestyleՁեռքերի տեսքն այնքան կարևոր է, որքան դեմքի մաշկինը։ Ուլտրամանուշակագույն ճառագայթների պատճառով մաշկի երանգը փոխվում է։
Եթե ցանկանում եք ազատվել ձեռքերի մուգ մաշկից, ապա կատարեք հետևյալ գործողությունները։
Կիտրոն և աղ - Աղը կհեռացնի մաշկի մեռած բջիջները։ Կիտրոնը ևս մաշկը մաքրող կատարյալ միջոց է։ Կիտրոնը բաժանել 2 մասի, վրան ցանել աղ և մերսել ձեռքերը մի քանի րոպե, ապա լվացվել, որից հետո կունենաք փայլող և փափուկ մաշկ։
Կաթ -Ձեռքերն ուղղակի պետք է մերսել կաթով, արդյունքները կզարմացնեն։
Կաթ և նարնջի չորացրած կեղև - Նարնջի չորացած կեղևը լավ մանրացնել, խառնել կաթի հետ, որպեսզի ստացվի պինդ խառնուրդ։ Այն քսել ձեռքերին, կարելի է անգամ դեմքի մաշկին, պահել 20 րոպե և լվացվել։
Վարունգ կամ ալոե - Վարունգը կամ ալոեն քսել մաշկի մգացած հատվածներին, պահել 10 րոպե և լվացվել։