Անուշիկ Մանուկյան.«Շատ սիրում եմ Ռոբերտին, եւ դա փոխադարձ է»
LifestyleBravo.am-ը գրում է.
Ֆրանսիաբնակ ռեփեր Արարատ 94-ը, ով այսուհետ կներկայանա Robby El Sol բեմական անվամբ, վերջերս Հայաստանում էր: Նա հայրենիք էր եկել սիրելիի հետ ամուսնանալու նպատակով: Ռեփերը հոկտեմբերի 24-ին Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում պսակադրվել է պարուհի, մոդել Անուշիկ Մանուկյանի հետ: BRAVO.am-ը նորահարսիկի հետ զրուցել է առաջին հանդիպման, հարսանիքի ու Հայաստանից մեկնելու մասին:
Զույգը հանդիպել է մոտ մեկ տարի առաջ` աշխատանքի բերումով. մասնակցել են նորաձեւության շոուի.«Այնուհետեւ սոցցանցի միջոցով մեր հարաբերություններն ամրապնդվեցին, ու Ռոբը կրկին եկավ Հայաստան: Մտածում էի, որ հանդիպման համար պետք է նախապես պատրաստվեի, բայց նա առանց զգուշացնելու եկավ այն պարի ստուդիան, որտեղ դասավանդում էի երեխաներին… »:
Անուշիկի խոսքով` շատ շուտ են կողմնորոշվել իրենց ընտրության հարցում.«Շատ լավ էինք միմյանց հասկանում ու որոշեցինք օրինականացնել մեր հարաբերությունները»:
Շարունակությունը՝ այստեղ:
