Yerevan, 05.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հանրային քննարկման է դրվել «Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի» նախագիծը

Society

 ՀՀ բնապահպանության նախարարության խորհրդակցությունների դահլիճում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի (ներառյալ Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի և Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների)» մշակման վերաբերյալ ներկայացված միջանկյալ հաշվետվության հանրային քննարկում:  ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառմանը մասնակցել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ և ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:

Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը մշակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի N 340-Ն որոշման պահանջի համաձայն:

Ողջույնի խոսքում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շեշտել է, որ այն պետական միջոցներով մշակվող առաջին ջրավազանային կառավարման պլանն է և կարևորել է նրա դերը ոլորտի կառավարման և կարգավորման գործընթացում:

«Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի» մշակման վերաբերյալ միջանկյալ հաշվետվությունը ներկայացրել են «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի ղեկավար Ժորա Աչոյանը և քարտեզագրող Ալեքսանդր Առաքելյանը: Բանախոսները ներկայացրել են, որ պլանի նախագիծն իր մեջ ներառում է Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի մակերևութային և ստորերկրյա, ինչպես նաև Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների պլանի նախագիծը և մշակվել է «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին»,  «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ  օրենքների, «Ջրավազանային կառավարման մոդելային պլանի բովանդակությանը հավանություն տալու մասին» ՀՀ Կառավարության 03.02.2011թ.-ի №4 արձանագրային որոշման և այլ իրավական ակտերի պահանջների համաձայն:

Ջրավազանային կառավարման պլանի հիմնական նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների` ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցել ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին և հանրությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը, և վերջին հաշվով դրանց ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը:

Ժորա Աչոյանը ներկայացրել է պլանում տեղ գտած ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց, 2014թ-ի երկրորդ կեսից ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Արարատյան դաշտավայրի ինքնաշատրվանող հորատանցքերի նկատմամբ ձեռք առնված միջոցառումների շնորհիվ խնայվել է 22.24 մ3/վրկ ջրաքանակ, այդ թվում ձկնաբուծության ոլորտում՝ 17.4 մ3/վրկ, ոռոգման ոլորտում՝ 2.9 մ3/վրկ և խմելու-կենցաղային ոլորտում` 1.9 մ3/վրկ ջրաքանակ: Բացի այդ, ՀՀ կառավարության N1111Ն որոշման համաձայն, փոփոխություն է մտցվել ՋԹ-ով սահմանված ջրաքանակների նկատմամբ. եթե հին ՋԹ-ով ջրօգտագործումը Արարատյան դաշտում պետք է լիներ 46,4մ3/վրկ, այդ թվում՝ Արմավիրի մարզում 13,6մ3/վրկ, իսկ Արարատի մարզում` 32,8մ3/վրկ, ապա նոր ՋԹ-ով այն կազմել է 26,7մ3/վրկ, այդ թվում ՝ Արմավիրի մարզում 6,2մ3/վրկ, իսկ Արարատի մարզում 20,5մ3/վրկ, այսինքն կատարվել է 19,6մ3/վրկ ջրաքանակի տնտեսում:

2014-2015թթ. կատարված աշխատանքների և ձեռք առնված միջոցառումների արդյունքում ընդհանուր առմամբ խնայվել է 42,4մ3/վրկ կամ տարեկան 1337.3մլն.մջրաքանակ, ինչով ապահովվել է ստորերկրյա ջրային ռեսուրսների բնական վերականգնման մակարդակը, որը խախտվել էր սկսած 2007թվականից` ձկնաբուծության զարգացման հետևանքով:

Արամայիս Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով արդյունավետ քննարկման համար, առաջարկել է հնչած հարցերը և առաջարկները փաթեթով ներկայացնել կառավարման պլանը մշակող կազմակերպությանը, որպեսզի դրանք ներառվեն փաստաթղթում, ինչպես նաև վերջիններիս տրվեն հիմնավոր պատասխաններ:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live