Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ֆինանսների նախարարության ՕՀՎ-ն արձանագրել է պետբյուջե լրացուցիչ վճարման ենթակա 11.9 մլրդ դրամ

Economics

ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչությունն ընթացիկ տարվա ինն ամիսներին իրականացված հսկողական 2600 միջոցառումների արդյունքում արձանագրվել է 11.9 մլրդ դրամ պետբյուջե  լրացուցիչ վճարման ենթակա գումար, որից, հոկտեմբերի 1-ի դրությամբ, վերականգնվել է 2.2 մլրդ-ը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ամփոփելով ընթացիկ տարվա 9 ամիսների արդյունքները, ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 4-րդ բաժնի պետ, Հ/Ծ գնդապետ Աշոտ Զաքարյանը տեղեկացրել է, որ հսկողական աշխատանքների քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 685-ով. «Օպերատիվ հետախուզության վարչությունը 2015 թվականի 9 ամիսներին իրավապահ մարմինների պահանջով, ինչպես նաև հարկային ծառայության այլ ստորաբաժանումների հետ համատեղ, իրականացրել է պետբյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 551 ստուգում, արդյունքում արձանագրվել է լրացուցիչ վճարման ենթակա 11.1 մլրդ դրամ, որից միայն 20 ստուգումով հայտնաբերվել է 3.5 մլրդ դրամ լրացուցիչ վճարման ենթակա գումար»:  

Օպերատիվ հետախուզության վարչության 4-րդ բաժնի պետի խոսքով, հաշվետու ժամանակահատվածում Ֆինանսների նախարարությունը շարունակել է տնտեսության մեջ գործարքների համատարած փաստաթղթավորման նկատմամբ հսկողության ապահովումը. «Ընթացիկ տարվա 9 ամիսներին ուղեկցող փաստաթղթերի հետ կապված խախտումների հայտնաբերման նպատակով իրականացված օպերատիվ-հետախուզական 1582 միջոցառմամբ` առաջադրվել  է պետբյուջե  վճարման ենթակա 630 մլն դրամ լրացուցիչ գումար, որի 95 տոկոսն արդեն իսկ վերականգնված է»:

Աշոտ Զաքարյանի տեղեկացմամբ՝ հարկային ծառայության ստորաբաժանումների համատեղ իրականացված աշխատանքի արդյունքում հարկային հաշիվ դուրս գրելու իրավասություն ունեցող տնտեսվարող սուբյեկտների կողմից 2015թ-ի 9 ամիսներին դուրս է գրվել շուրջ 8 միլիոն հարկային հաշիվ, որոնցում արտացոլված ապրանքների արժեքը կազմել է մոտ 1.5 տրիլիոն դրամ. «Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ դուրս գրված հարկային հաշիվների քանակն աճել է 867.000-ով, իսկ դրանցում առանձնացված գումարն ավելացել է 23.1 մլրդ դրամով»:

Ապօրինի ձեռնարկատիրության բացահայտման նպատակով Օպերատիվ հետախուզության վարչությունն իրականացրել է օպերատիվ-հետախուզական 177 միջոցառում, որոնց արդյունքում կազմվել են 103.2 մլն դրամի վարչական ակտեր: Հայտնաբերվել է նաև առանց համապատասխան լիցենզիայի գործունեության իրականացման 10 դեպք. առաջադրվել է պետբյուջե վճարման ենթակա 8.1 մլն դրամ:

Աշոտ Զաքարյանի խոսքով, իրավապահ մարմիններից, երրորդ անձանցից և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա ՕՀ վարչությունը 2015թ-ի 9 ամիսներին իրականացրել է 360 մասնակի ստուգում, 34 չափագրում, չգրանցված աշխատողի հայտնաբերման 140 ստուգում, 5 հսկիչ գնում, ՀԴՄ-ի շահագործման կանոնների ճշտության 103 ստուգում և հսկողական այլ միջոցառումներ: Օպերատիվ-հետախուզական 123 միջոցառումների արդյունքում ձեռք բերված, ինչպես նաև հավաքագրված տեղեկությունների հիման վրա քննչական մարմիններին ընթացիկ տարվա 9 ամիսներին ուղարկվել է 428 նյութ, որից 13-ի մասով հարուցվել են քրեական գործեր:

ՕՀՎ 4-րդ բաժնի պետի տեղեկացմամբ, դրոշմավորման կանոնների պահպանման ճշտությունն ստուգելու նպատակով Օպերատիվ հետախուզության վարչությունը 2015թ.-ի 3-րդ եռամսյակից սկսած իրականացնում է ՕՀ միջոցառումներ և ստուգումներ հանրապետության ամբողջ տարածքում. «Կատարված աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է չդրոշմավորված կամ դրոշմավորման կանոնների խախտմամբ վաճառվող ավելի քան 11000 ապրանք: Խախտումների տիպային օրինակներ են մեծ տարրայի վրա փոքրի համար նախատեսված դրոշմապիտակ փակցնելը կամ այլ ապրանքի համար նախատեսվածով դրոշմավորելը»,-նշել է ՕՀՎ 4-րդ բաժնի պետը: 

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine