Ո՞ր օրերն են հարմար ամուսնության համար. հարսանեկան աստղագուշակ
LifestyleՀարսանիքը յուրաքանչյուր մարդու կյանքի ամենավառ ու երջանիկ իրադարձություններից է, երբ ուզում ես, որ ամեն ինչ իդեալական լինի։ Հարսանիքի համար բարենպաստ օրեր գրեթե բոլոր զույգերն են փնտրում։ Աստղագետները պնդում են, որ հարսանիքի օրվա ճիշտ ընտրությունը պակաս կարևոր չէ, որքան զույգերի բնավորության գծերի համապատասխանությունը, և աստղագիտության մեջ գոյություն ունեն օրեր, որոնք առավել բարեհաջող են ամուսնության համար։
Մայիս. ամենաբարեհաջող օրերը ամուսնության համար մայիսի 8-16-ն են։ Մայիսի վերջը հարսանիքների կազմակերպման համար լավ չէ։
Հունիս. աստղագիտության տեսանկյունից հարսանիքների համար այս ամսվա բարեհաջող օրերն են հունիսի 14-30-ը։ Հունիսի 13-ը համարվում է վհուկների ամուսնության օր, այդ իսկ պատճառով այդ օրը խորհուրդ չի տրվում ամուսնանալ։
Հուլիս. հուլիսի 1-3-ը հիանալի օրեր են ամուսնության համար, որը խոստանում է լինել ամուր և երկարատև, իսկ զույգերը միմյանց հանդեպ հավատարիմ և սիրով կլինեն։ Ամուսնության համար վատ չեն նաև մինչև հուլիսի 18-ն ընկած օրերը, իսկ հուլիսի 25-ից հետո չի կարելի ոչ մի դեպքում ամուսնանալ։
Օգոստոս. այս ամսում հարսանիքների համար ընդհանրապես բարեհաջող օրեր չկան։
Սեպտեմբեր. այս ամսվա ամենաբարեհաջող օրը սեպտեմբերի 11-ն է։ Սեպտեմբերի 7-10-ն ընկած ժամանակահատվածը նույնպես վատ չէ։ Սեպտեմբերի 13-ին արևի խավարում է, 27-ին՝ լուսնի։ Այդ և դրանց մոտ գտնվող այլ օրերին չի կարելի ամուսնանալ։
Հոկտեմբեր. բարեհաջող օրերը քիչ են, բացառությամբ՝ հոկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածի։
Նոյեմբեր. բարեհաջող օրերն են՝ նոյեմբերի 9-15-ը և 28-30-ը։
Դեկտեմբեր. այս ամսում ամուսնության բարեհաջող օրերը նույնպես քիչ են, սակայն եթե շատ եք ցանկանում մինչև տարվա վերջ ամուսնանալ, ապա ավելի լավ է դա անել դեկտեմբերի 30-ին և 31-ին։