15 տարի անց КВН-ի հայկական թիմը վերակենդանանում է
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
КВН-ի «Центральная Юго-Западная лига МС ½» եզրափակչում «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մաս կազմող «Տղամարդիկ» ՀԿ-ի անդամները, հանդես գալով հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը ներկայացնող «Сборная Армении РАУ» КВН-ի թիմով, 2-րդ տեղով հայտնվել են եզրափակչում, իսկ դեկտեմբերի 4-ին կայանալիք մրցաշրջանում հաղթանակելուց հետո մեր թիմը կմասնակցի ОРТ-ով հեռարձակվող բարձրագույն լիգային, ինչը կնշանակի, որ 15 տարի անց КВН-ի հայկական թիմը վերակենդանանում է, քանի որ վերջին 15 տարիների ընթացքում հայկական ոչ մի ՈւՀԱ-ի թիմ դեռևս նման հաջողության չէր հասել: Այս մասին Life.panorama.am-ին հայտնեց «Сборная Армении РАУ» խմբի ղեկավար, Հայաստանի ԿՎՆ-ի դպրոցական լիգայի տնօրեն Արամ Մելիքյանը:
«Մենք Հայաստանում ունենք КВН-ի դպրոցական եւ ուսանողական լիգաներ, բայց մենք միտք ունեինք ավելի բարձրակարգ լիգա հիմնելու եւ այսօր արդեն մեր թիմը եզրափակչում է: Սկզբում հասկանում էինք, որ հաջողություն ունենալու համար նախեւառաջ մեր ծրագիրը պետք է լինի ոչ միայն հայերենով, այլ գոնե եւ հայերենով եւ ռուսերենով: Մեր թիմը ամբողջ տարին խաղացել է՝ մասնակցելով չորս փուլերին եւ արդեն անցել է եզրափակիչ, որը պետք է կայանա դեկտեմբերին Ռուսաստանի Կուրսկ քաղաքում, որտեղ էլ հաղթանակելուց հետո մենք միանգամից դուրս կգանք ОРТ՝ մասնակցելով կամ «Высшая лига»-ին, կամ «Премьер-лига»-ին, ինչը վերջին 15 տարիների ընթացքում չի եղել: Նկատեմ, որ չհաղթելու դեպքում էլ հունվարին մենք մասնակցելու ենք Սոչիում կայանալիք փառատոնի, որտեղ եւս հավանության արժանանալու դեպքում մենք կրկին հնարավորություն կունենանք մասնակցելու «Премьер-лига»-ին, իհարկե, եթե պատրաստ լինենք բյուջե ներկայացնել, իսկ բյուջեի հարցը արդեն լուծված է՝ ի դեմս հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի»,- պատմեց Արամ Մելիքյանը:
Շարունակությունը՝ այստեղ: