Տուլայում ավտոբուսի վթարի դեպքի առթիվ կառավարությունում ստեղծվել է հանձնաժողով
SocietyՏուլայի տարածաշրջանում տեղի ունեցած ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ կառավարությունում ձևավորվել է հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին և նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Գոհար Պողոսյանը:
Նոյեմբերի 3-ին` ժամը 04.44-ին, ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում, Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքսե ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Նոյեմբերի 3-ին`ժամը 10.00-ի դրությամբ, պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով տուժել է 43 ՀՀ քաղաքացի, որոնցից 33-ը հոսպիտալացվել են տարածաշրջանային բժշկական կենտրոններ: