Աջափնյակում ջրանջատումներ կլինեն
SocietyՊլանային և վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում ջրանջատումներ կլինեն: Ինչպես տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` նոյեմբերի 4-ին` ժամը 10.00-20.00-ն, կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի 16, 16/1, 16/2, 16/3, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 32, 34, Սիսակյան փողոցի 16, 18, 18/1, 18/2, 18/3, 20, Շինարարների փողոցի15/2 համարների ջրամատակարարումը:
Պլանային աշխատանքներով պայմանավորված` նոյեմբերի 5-ին` ժամը 10.00-24.00-ն, կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Ռոստոմյան փողոցի, Շիրազի փողոցի 6, 8, 10, 12, 14, 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 32, 34, 36, 38, 40, 42, 46, 48, 50, 52, Մազմանյան փողոցի 2, 4, Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի 1-24 համարների ջրամատակարարումը: