Հայտնի է Տուլայում ավտոբուսի վթարից զոհվածներից ևս 4-ի ինքնությունը
SocietyՀայտնի է Տուլայի տարածաշրջանում Մոսկվայից Երևան մեկնող ավտոբուսի վթարի հետևանքով զոհված 8 քաղաքացիներից ևս 4-ի ինքնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, զոհվածների թվում են Սպարտակ Ցոլակի Նալբանդյանը (ծնվ. 1947թ.), Գագիկ Գուրգենի Հակոբյանը (ծնվ. 1961թ.), Հրաչ Բադալյանը, Գագիկ Ստեփանյանը և Վաղուշ Ստեփանյանը:
Նոյեմբերի 3-ին` ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08-ինՄ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանիԻլյինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտայինընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևսչբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքովզոհվել է 8 քաղաքացի: Տուժել է 43 ՀՀ քաղաքացի: