Yerevan, 17.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ի՞նչ խորհուրդներ է տալիս մարզիչ Արման Ղարիբյանը և հայտնիներից ո՞ւմ է նա մարզում

Lifestyle

BlogNews.am-ը գրում է.

Արմանը մեծացել է Երևանում, երեք տարի ապրել է Մոսկվայում, իսկ հայրենիք վերադառնալուց հետո սկսել է զբաղվել սպորտով: Նա ժամանակին որպես ֆոտոմոդել էր աշխատում, լուսանկարվել է մի քանի ամսագրերի համար, իսկ վերջերս էլ նկարահանվել է Սոֆի Մխեյանի տեսահոլովակում: Բայց Արմանի կարևոր և հիմնական գործը մարզչի աշխատանքն է. նա գեղեցիկ մարմիններ է կերտում իր յուրաքանչյուր այցելուի համար: BlogNews.am-ի հետ զրույցում Արմանը պատմել է քաշի նվազեցման հիմնական պայմանների մասին, բացատրել՝ ինչպես մկանային մասսա հավաքել, ինչպես նաև խոսել իր հայտնի հաճախորդների մասին: 

-Արման, որքա՞ն ժամանակ է, ինչ որպես մարզիչ ես աշխատում, և ի՞նչ կարևոր բան պետք է իմանա նիհարել ցանկացող յուրաքանչյուր մարդ։

-Արդեն մոտ յոթ ամիս է, ինչ մարզում եմ մարդկանց: Նիհարելու դեպքում պետք է կորցնել առավելագույն քանակի ճարպեր և պահպանել մկանային զանգված, իսկ մկանային զանգվածն ավելացնելը հակառակ գործընթացն է պահանջում: Այն մարդիկ, ովքեր ցանկանում են նիհարել, նախևառաջ պետք է հստակեցնեն սննդակարգը, հետո միայն զբաղվեն մարզումներով: Ես իմ յուրաքանչյուր հաճախորդի համար գրում եմ անհատական սննդակարգ: Բայց հետաքրքիրն այն է, որ պահ է լինում, երբ և՛ տղաները, և՛ աղջիկները հանձնվում են, կանգնում են կշեռքի վրա և տեսնում, որ իրենց ուզած քաշը չէ, դրանից նեղվում են, բայց իրականում խախտում են սննդակարգն ու չեն խոստովանում: Ամենակարևորն այն է, որ մարդիկ կարողանան պահել իրենց մոտիվացիան, իհարկե, պահ է գալիս, որ օրգանիզմը հոգնում է, քանի որ մենք ամեն անգամ նրան սթրեսի ենք ենթարկում:

-Ունե՞ք հատուկ մեթոդ, որ փորձում եք կիրառել Ձեր հաճախորդների դեպքում, որպեսզի չկորցնեն իրենց մոտիվացիան։

-Այո, օրինակ՝ լինում են դեպքեր, երբ իմ սաները լավ արդյունքի են հասած լինում, և այդ ամիս ես նրանց պարգևատրում եմ «cheat meal» տարբերակով, այսինքն՝ իմ հաշվին հյուրասիրում եմ նրանց այն ուտելիքները, որոնք նրանք են ուզում: Նաև մերսում եմ առաջարկում, ունեմ իմ մերսման սրահը, այսինքն՝ տալիս եմ նրանց այսպես ասած փաթեթ, որ կարող են օգտագործել: Սա նաև մոտիվացիա է, որ ամեն անգամ պայքարեն և արդյունքի հասնեն: Ես նաև հիմա լավ պրոֆեսիոնալ թիմ եմ հավաքել լուսանկարիչներից, օպերատորներից և փորձում եմ ինձ մոտ պարապող յուրաքանչյուր մարդու համար ստեղծել նաև նրա պորտֆոլիոն, իհարկե դա էլ իմ հաշվին է: Այսինքն՝ մարդն, իր լուսանկարները տեսնելով, երբեք էլ չի ցանկանա ուտել ինչ-որ համեղ խմորեղեն: Բացի դրանից, ես նրանց հետ օրը քսանչորս ժամ շփվում եմ. շատերը կան, որ դեպրեսիայի մեջ են ընկնում: Բայց այստեղ ամենակարևորը համբերություն է. ամեն անգամ, երբ դու մտնում ես մարզասրահ, դու որպես ուրիշ մարդ ես դուրս գալիս՝ էլ ավելի լավը:  

-Ձեզ համար ո՞րն է լավագույն մոտիվացիան, և արդյո՞ք լինում են պահեր, երբ Դուք էլ եք հանձնվում: Կարծում եմ՝ Ձեզ մոտ գալիս են, քանի որ տեսնում են այն արդյունքը, որին Դուք հասել եք:

-Այն մարդիկ, ովքեր վստահում են ինձ, մոտիվացիան իմ մեջ են տեսնում, իսկ դա ինձ համար մեծ պատիվ է, բայց երբ ես ինձ նայում եմ հայելու մեջ, դեռ չեմ տեսնում այն արդյունքը, որին ինքս ուզում եմ հասնել: Ինձ համար մոտիվացիայի այլ կերպարներ կան, ումով ես եմ հպարտանում և փորձում հասնել նրանց, բայց եթե անկեղծ ասեմ՝ երազում եմ անգամ անցնել նրանց:

-Քանի որ այս մարզաձևը դարձել է ավելի սիրված, ցանկացած մարդ փորձում է զբաղվել սրանով: Այս մարզաձևի ճյուղերը շատ տարբեր են՝ բոդիբիլդինգը, ֆիթնեսը, men’s Physique-ը, ֆիթնես բիկինին, բայց ամեն տեղ տարբեր են փիլիսոփայությունը և մարզումները, անգամ պահանջները: Ինձ համար ամենից առաջնայինը men’s Physique-ն է, որը կերտում է էսթետ մարմին: Օրինակ՝ բոդիբիլդինգում շատ կարևոր է մարմնի համաչափությունը, այսինքն՝ չափսեր ասվածը: Իմ բախտը բերել է, որ ես կարող եմ ինձ ամեն ինչ թույլ տալ ուտել, բայց եթե ես մի օր չքնեմ, երկու կիլոգրամ կորցնում եմ, իսկ դա ինձ համար մեծ վտանգ է: Ինձ համար քունը կարևոր է, ես իհարկե նիհարել չեմ ուզում, հակառակը՝ փորձում եմ ավելանալ ևս ութ կիլոգրամով և դառնալ 88 կգ, այնուհետև «չորանալ» և դառնալ մաքուր 83-84 կգ մկանային զանգված:

-Դու խոսում ես համաչափությունից, բայց շատ հաճախ տղաների դեպքում այդ համաչափությունը բացակայում է:  

-Կա նման խնդիր, այո՛: Երբ մտնում ես մարզասրահ, շատերի դեպքում տեսնում ես այդ սխալը, երբ վերևի հատվածում մկանները լավ զարգացած են, իսկ գոտկատեղից ներքև՝ թերի: Դրա միակ պատճառն այն է, որ ոչ ոք չի սիրում ոտքերը զարգացնել, իսկ այն ենթադրում է բավականին ծանր աշխատանք, շատերը պարզապես զլանում են դա անել, ուզում են ունենալ մկանուտ թևեր և կարծում են` այդպես դառնում են իրենց երազած տղամարդը: Նաև կա երկրորդ հանգամանքը՝ գենետիկան, հայերի գենետիկան թույլ չի տալիս մկանուտ ոտքեր ունենալ: Մենք ռուսների նման բարձրահասակ չենք, փոքր ենք, նիհար, դա է նաև պատճառը, որ ոտքերը մարզելը բարդ է:

-Շատերի համար մարզասրահ հաճախելն անգամ մի քիչ նորաձև է դարձել: Կարծում ես՝ ի վերջո նորաձևությա՞նն են ավելի շատ տուրք տալիս, թե՞ առողջ ապրելակերպին։

-Կարող եմ այս ամենին հիմնովին և փաստերով պատասխանել. եթե դա կրեր ոչ թե ձևական բնույթ, այլ մարդիկ գային՝ տրամադրված պարապելու, ապա բոլոր մարզասրահներում կտեսնեինք գեղեցիկ, պարապած մարդկանց: Բայց ես հանդիպում եմ տարիներով մարզասրահ հաճախող մարդկանց, և նրանց մոտ ոչինչ չի փոխվել, այսինքն՝ նրանք գալիս են ձևական՝ սելֆի անելու համար: Երեք հանգամանք կա, որոնց դեպքում կարող ես հասնել արդյունքի. հանգիստը, սնունդը և մարզվելը: Եթե երեքից մեկը խախտես, դու հաջողության չես հասնի, բայց այս մարզաձևն ամենաթանկ մարզաձևերից է, դու քո վրա շատ ներդրում պետք է անես, խոսքը հազարավոր դոլարների մասին է:

-Դու նաև խոսում ես այն հավելումների մասին, որոնք օգտագործում է մարզիկը հաջողության հասնելու համար։

-Սա շատ կարևոր թեմա է, քանի որ հայերի մոտ այսպես ասած «պահածոյացված» մտածելակերպ կա, որ եթե խմում ես սպիտակուց (պրոտեին) կամ ցանկացած բիոհավելում, դու օգտագործում ես քիմիա, բայց քիմիան հորմոնային խախտում է քեզ մոտ առաջացնում, ուժ է տալիս, ոտքերն են մարզվում, այսինքն՝ նորմալ չէ, երբ սկսում ես հորմոնային խախտման պատճառով աճել, դա այլ բան է, բայց սպիտակուցը, որը ստանում ես բնական բաղադրիչներից, ինչպե՞ս կարող է վնաս լինել: Եթե ամեն ինչին գիտակցաբար ես վերաբերում և ամեն ինչ չես չարաշահում, դա նորմալ է:  

-Մարզչի առօրյան միանշանակ տարբերվում է մնացած այն մարդկանց առօրյայից, ովքեր չեն մարզում: Արդյո՞ք դու ես քեզ համար սնունդ պատրաստում։

-Ասեմ այն, որ երբ Մոսկվայում էի և ապրում էի միայնակ, ինչպես ասում են, խոհարարական հմտություններ պետք է ձեռք բերեի: Դա ինձ համար մեծ փորձ էր՝ ստեղծել տարբեր համերի սոուսներ և, իհարկե, ճիշտ սնունդ: Իսկ երբ եկա Երևան, մայրիկս, ով ինձ աջակցում է ամեն հարցում, թույլ չի տալիս, որ ես մտնեմ խոհանոց: Այդ առումով իմ բախտը բերել է, և մայրս միշտ գիտի, թե ինձ համար ինչ պատրաստի: Կար ժամանակ, երբ մայրս դեմ էր ցանկացած հավելումների, իսկ ես ստիպված էի գիտական փաստարկներով ապացուցել, որ դա վնաս չէ: Հիմա ինձ համար ավելի հեշտ է, քանի որ սննդակարգի տեսանկյունից նա է ինձ համար դառնում մարզիչ: Ասեմ ավելին՝ ես նրան էլ եմ մարզում, օրերից մի օր որոշեցինք, որ նա էլ պետք է մարզվի:

-Հաճախ կարելի է մարզիկներից լսել, որ նրանց կողակիցն էլ պետք է իրենց բնագավառից լինի, քանի որ բավականին բարդ է հարմարվել նրանց ապրելակերպին: Դու է՞լ ես այդպես մտածում:

-Ասեմ, որ ես ունեմ լավ ընկերական շրջապատ, իսկ հարաբերություններում ավելի շատ դոմինանտ եմ և ում հետ շփվում եմ, ինքն է ինձ հարմարվում, ոչ թե ես՝ նրան: Իսկ ինչ վերաբերում է անձնական հարցերին, ես կլռեմ:

-Արման, գիտեմ, որ հայկական շոու բիզնեսի մի շարք հայտնիներին ես մարզում, կխոսե՞ս նրանց մասին: Որո՞նք էին նրանց՝ մարզասրահ գալու հիմնական պատճառները։

-Գիտեք՝ ցանկացած մարդու մոտ տարբեր պատճառներ կան, եթերային մարդկանց մոտ՝ առավել ևս, որովհետև արտաքինն առաջնային է: Շատերը կան, որ առաջարկ են ստանում ֆիլմում նկարահանվելու և դերում պետք է ունենան մկանոտ մարմին։ Նրանք ստիպված գալիս են, իհարկե՝ ժամանակավոր, բայց մարդիկ էլ կան, որ գալիս են, որևէ նկար են ցույց տալիս և ասում, որ այդպիսին են ուզում դառնալ: Ես միշտ եմ այդպես աշխատում, պահանջում եմ, որ ինձ նկար ցույց տան, որ ես կարողանամ իմանալ, թե ինչ են ուզում ստանալ, որպեսզի ճիշտ դիետա գրեմ: Կապ չունի՝ մարդը հայտնի է, թե՝ ոչ, ունի սննդակարգի խնդիր, իհարկե հասկանում եմ, որ համեղ ուտելը լավ բան է, բայց գեղեցիկ մարմինն ավելի հաճելի է: Առաջիններից մեկը եղել էր Արմուշը, ով ուներ առաջարկ նոր ֆիլմում նկարահանվելու, և նրան պետք էր մի քանի կիլոգրամ մկանային զանգված ավելացնել։ Նա շատ հաճելի մարդ էր, նրա հետ մարզումները կատակներով էին անցնում, և այդ ժամերն ամենասպասված էին ինձ համար: Օրինակ՝ ես երբ ասում էի՝ սա արա տասն անգամ, նա ավելի էր բարդացնում վարժությունները և փորձում էր անել ավելին:

Նարեկ Մակարյանն իմ լավ ընկերներից է, մեզ մոտ ստացվեց նրա մարմինն ավելի մկանոտ դարձնել, բայց ծանր գրաֆիկի պատճառով երկար մարզումները բարդ է պահպանել: Սուրեն Առուստամյանի հետ էլ եմ պարապում, իմ խորհուրդներով և ռեժիմով օգնում էի նրան, մեզ հետ էր նաև երգահան Կարեն Գրիգորյանը: Միշոն է եկել ինձ մոտ, նա խնդիր ուներ նիհարելու, բայց ծանր գրաֆիկի պատճառով դա մեզ մոտ շատ բարդ էր ստացվում, նա չէր քնում: Գոռ Սուջյանն է ուզում մկանային զանգված ավելացնել, նա պետք է գա:

 

 

 

P.S Ի դեպ, Արմանի հետ հանդիպեցինք երևանյան սրճարաններից մեկում, և նա կանաչ թեյ խմեց, ասաց, որ դա շատ օգտակար է, օգնում է մկանային աճին, դիմադրողականությունն է բարձրացնում: 

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase Service