Շվեդիայում ապաստան գտած մոտ 3500 սիրիահայերին կարճ ժամանակում հաջողվել է հայկական եկեղեցու համար շենք գնել
SocietyՇվեդիայում ապաստան գտած մոտ 3500 սիրիահայերին կարճ ժամանակում հաջողվել է հայկական եկեղեցու համար շենք գնել: Այս մասին նոյեմբերի 3-ին Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Հնարավոր չէ բարձր չգնահատել հայորդիների ակտիվությունը, ովքեր Սիրիայից տեղափոխվելով Շվեդիա, կարողացել են վարկ վերցնել և եկեղեցի գնել: Իհարկե շենքի գնման ժամանակ, դրա արժեքի մեկ երրորդը տվել է շվեդական պետությունը, սակայն ես ապշեցի այս մարդկանց տոկունության և կամքի հզորության վրա»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:
Նա նաև հավելեց, որ բարձր է գնահատում այն փաստը, որ եթե մի երկրում, պատերազմի արդյունքում փլուզվում են հայկական եկեղեցիները, ապա աշխարհի մեկ այլ հատվածում ստեղծվում նորերը: