Տուլայում տեղի ունեցած վթարից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով
SocietyՀիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`2015 թվականի նոյոմբերի 3-ին ՌԴ Տուլայի մարզում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին և նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնաժողովն ունի հետևյալ կազմը` Գ. Բեգլարյան-ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (հանձնաժողովի նախագահ), Գ. Միրիջանյան-ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, Ս. Հովհաննիսյան-ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, Ս. Ազարյան ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության պետ, Ա. Պողոսյան-ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայ ի գլխավոր վարչության պետի տեղակալ, Ա. Ղևոնդյան-ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետի պարտականությունները կատարող: