Բակո Սահակյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը
SocietyԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը` կազմակերպության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը միշտ էլ հատուկ կարեւորություն է տվել Արցախին սատարելու գործին՝ երախտագիտություն հայտնելով նրանց հայրենանվեր գործունեության համար: