ՀՀ Նախագահի Համաշխարհային ՏՏ մրցանակին արժանացած Եվգենի Կասպերսկին Հայաստան կժամանի նոյեմբերի 16-ին
SocietyՀՀ Նախագահի Համաշխարհային ՏՏ մրցանակի 6-րդ դափնեկիր Եվգենի Կասպերսկին իր մրցանակի հետևից Հայաստան կգա նոյեմբերի 16-18-ին կնոջ ու գործընկերների 5 հոգանոց խմբի հետ: Նրա այցից ակնկալում են, որ նա ավելի հանգամանորեն կծանոթանա Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններին, ու Հայաստանում «Կասպերսկու լաբորատորիա»-ի գործունեությունը կընդլայնվի:
Այս մասին ՀՀ նախագահական նստավայրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեցՄրցանակաբաշխության գործադիրխորհրդի նախագահ, «ՍինոփսիսԱրմենիա» ընկերության գործադիրտնօրեն Հովիկ Մուսայելյանը:
«Կոմիտեի ու ընտրող հանձնաժողովի համար շատ դժվար էր արժանի հավակնորդներից ընտրել լավագույնին»,-ասաց Հովիկ Մուսայելյանը: Նրա խոսքով` նշյալ մրցանակաբաշխության կարևոր կետերից մեկն այն է, որ մրցանակակիրը պետք է ժամանի Հայաստան, հանդիպումներ ունենա ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձնաց հետ, իսկ արդեն ուսոնողների հետ համար անցկացնի վարպետության դասեր:
«Կասպերսկու` Հայաստանում գտնվելու եռօրյա այցի շրջանականերում նախատեսվում է ՏՀՏ համայնքի ներկայացուցիչների ու ուսանողների հետ հանդիխում Թումո կենտրոնում, ինչպես նաև ավանդական այց Ճարտարագիտական համալսարան, ուր մրցանակակիրներն արժանանում են համալսարանի պատվավոր դոկտորի կոչմանը, բայց քանի որ նա արդեն արժանացել է այդ պատվին, այս անգամ կարժանանա Ճարտարագիտական համալսարանի ոսկե մեդալին»,- տեղեկացրեց Հովիկ Մուսայելյանը:
Նա տեղեկացրեց, որ «Հայ փոստ» ընկերությունը մրցանակի հանձման օրը Նախագահի նստավայրում կկատարի վեց հաղ թողների նկարներով ծրարի և վերջին երեք հաղթողների պատկերներով փոստային բացիկի մարման արարողություն:
Հովիկ Մուսայելյանը լրագրողների համար ընթերցեց Կասպերսկու արձագանքը մրցանակին արժանանալու առնչությամբ. «Ես բարձր եմ գնահատում այս մրցանակը, ինձ համար մեծ պատիվ է գտնվել աշխարհահռչակ տեխնոլոգիական հսկաների շարքում, ովքեր եղել են նախորդ տարիների դափնեկիրները:
Մենք երկար ժամանակ է, ինչ աշխատում ենք Հայաստանում և հատուկ ուշադրություն ենք դարձնում այստեղ ուսանողների և ՏՏ մասնագետների կրթական նախագծերին: Ուրախ եմ նշել, որ Հայաստանում ՏՏ ոլորտը լուրջ աջակցություն է վայլելում պետական մակարդակով, քանի որ ՏՏ ոլորտն այսօր դառնում է նշանա կալի թե տնտեսական, թե սոցիալական զարգացման առումով»:
Միջազգային մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար ՎիգենՍարգսյանի խոսքով` այս մրցանակը, ի թիվս այլ նախաձեռնությունների ու միջոցառումների, կոչված է ընդգծելու Հայաստանի համար ՏՏ ոլորտի կարևորությունը և այն ակնկալիքները, որ Հայաստանն ունի ոլորտի զարգացման համատեքստում:
«Մենք ուրախությամբ ենք արձանագրում, որ մեր կողմից իրականացվող բազմաթիվ քայլերը տալիս են իրենց արդյունքը, մենք տեսնում ենք կայուն աճ այս ոլորտում, մասնագիտական մեծ հետաքրքրություն երիտասարդության շրջանում: Նշյալ ոլորտում կրթություն ստացածները արագ գտնում եմ իրենց մասնագիտությանը համապատասխան աշխատանք ու գրանցում մասնագիտական աճ` ներազդելով ՀՀ-ի առաջընթացի ու զարգացման վրա»,- շեշտեց Վիգեն Սարգսյանը:
Նա նկատեց, որ մրցանակաբաշխությունը ծառայում է իր նպատակին ու սկզբնական ակնկալիքները գերակատարվել են, ինչի վկայությունն այդ մրցանակին արժանացածների շարունակական կապն է Հայաստանի հետ:
Մրցանակաբաշխության հովանավոր ընկերության` «Վիվասել ՄՏՍ»-ի գխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էլ նշեց, որ աջակցում են նշյալ մրցանակաբաշխությանը, քանի որ ցանկանում են Հայաստանի անունը ճանաչելի դարձնել հատկապես տեխնոլոգիական քարտեզի վրա: «Այս ծրագրի կարևորագույն նպատակներից է մեր երկիր հրավիրել հանրահայտ անձնաց, ովքեր համաշխարհային ձեռբերումներ են ունեցել, ովքեր բացի մրցանակ ստանալուց իրենց փորձն են կիսում այս ոլորտի հայաստանյան մասնագետների հետ»,- ընդգծեց Յիրիկյանը: