Yerevan, 05.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով

Society

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննության արդյունքում ձեռք բերված ապացույցների հիման վրա քննիչը հոկտեմբերի 26-ին որոշում է կայացրել կարճել հունիսի 22-ին Բաղրամյան պողոտայում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ ինտերնետային լրատվական կայքի հրապարակման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով հարուցված քրեական գործի վարույթը։

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հունիսի 22-ին ՀՀ դատախազության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունից ստացվել է 2015 թվականի հունիսի 22-ին Բաղրամյան պողոտայում հասարակական կարգը խախտելու վերաբերյալ ինտերնետային լրատվական կայքի հրապարակման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով հարուցված քրեական գործը։

Քրեական գործով հետագա նախաքննությունը հունիսի 23-ից շարունակվել է Երևանի քննչական վարչությունում եւ ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը եւ կարեւորելով քաղաքացիների ստուգված եւ ճշգրիտ տեղեկություն ստանալու իրավունքը՝ ներկայացնում ենք նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներին տրված իրավական գնահատականները։

Այսպես՝ Երևանի քաղաքապետարանից ստացված գրության համաձայն' 2015 թվականի հունիսի 22-ին Ազատության հրապարակում կազմակերպված հավաքի, ինչպես նաև նույն օրը Մ.Բաղրամյան պողոտայում անցկացված երթի վերաբերյալ Երևանի քաղաքապետարան իրազեկում չի ներկայացվել:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 200-ից ավելի քաղաքացի, իսկ կատարված քննությամբ պարզվել է, որ մարմնական վնասվածք է ստացել ՀՀ ոստիկանության 14 աշխատակից, ովքեր բժշկական օգնության համար դիմել են տարբեր բժշկական հաստատություններ։

ՀՀ ոստիկանության նշված աշխատակիցները հարցաքննվել են որպես վկա, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, բժշկական կենտրոններից ստացվել են վերջիններիս հիվանդության պատմագրերի պատճենները, որոնք տրամադրվել են դատաբժիշկ-փորձագետներին:

Որպես վկա հարցաքննվել են նաեւ ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում անցկացված երթին, ապա նստացույցին մասնակցած 228 քաղաքացի: Վերջիններս տվել են նույնաբովանդակ ցուցմունքներ այն մասին, որ անձնական նախաձեռնությամբ մասնակցել են 2015 թվականի հունիսի 19-ից մինչև հունիսի 23-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Ազատության հրապարակում տեղի ունեցած նստացույցին: Միաժամանակ պնդել, որ յուրաքանչյուրն իր կամքով է մասնակցել նշված ակցիաներին' առանց որևէ մեկի դրդման կամ կազմակերպման, ինչը կրել է ինքնաբուխ բնույթ, ակցիաներն ուղղված են եղել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, իսկ հասարակական կարգը խախտելու, հարակից շինությունների բնակիչների անդորրը խաթարելու, որևէ քաղաքացու սահմանադրական իրավունքները ոտնահարելու նպատակ չեն հետապնդել:

Որպես վկա հարցաքննված մի շարք քաղաքացիների վրա հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, որոնք, ըստ նրանց ցուցմունքների, հետեւանք են եղել իրենց նկատմամբ ՀՀ ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից կիրառված բռնության։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, բժշկական կենտրոններից ստացվել են հիվանդության պատմագրերի պատճենները եւ ուղարկվել փորձագետներին: Նշված' առերևույթ բռնության ենթարկված անձանց վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Նախաքննության ընթացքում հանձնարարություններ են տրվել ՀՀ ոստիկանության ՔՀԲ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին, կատարվել են զննություններ, նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված սառը զենքի փորձաքննություններ:

Դատաքիմիական փորձաքննությունների համաձայն՝ հինգ քաղաքացու մոտ հայտնաբերվել են կանաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդների հետքեր, ինչի կապակցությամբ հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմիններին' քննարկել նշված անձանց վարչական պատասխանատվության հարցը:

Խուլիգանություն համար պատասխանատվություն է նախատեսվում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով։ Խուլիգանությունը բնորոշվում է որպես դիտավորությամբ հասարակական կարգի կոպիտ խախտում, որն արտահայտվում է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Հիմնական անմիջական օբյեկտն է հանդիսանում հասարակական կարգը: Հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, որն արտահայտվում է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

Այս հանցատեսակի համար հատկապես էական նշանակություն ունի հանցակազմի սուբյեկտիվ կողմը: Այն բնութագրվում է դիտավորությամբ' հանցավորը գիտակցում է, որ իր արարքները կոպիտ կերպով խախտում են հասարակական կարգը, և որ դրանք բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորում հասարակության նկատմամբ, և ցանկանում է կատարել այդ արարքները: Նշվածի կապակցությամբ բազմաթիվ որոշումներում իր դիրքորոշումն է հայտնել ՀՀ վճռաբեկ դատարանը' տալով պատճառաբանություններ և եզրահանգումներ:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2015 թվականի հունիսի 19-ից մինչև հունիսի 23-ը Երևան քաղաքի Ազատության հրապարակում տեղի ունեցած նստացույցին, ապա դեպի Բաղրամյան պողոտա տեղի ունեցած երթին ու նստացույցին մասնակցած անձինք հավաքվել են ինքնաբուխ: Ճիշտ է, Երևանի քաղաքապետարան հանրահավաքի, նստացույցի վերաբերյալ որևէ իրազեկում չի ներկայացվել, սակայն նախաքննությամբ հիմնավորվել է, որ հավաքը նախապես կազմակերպված չի եղել, իսկ նշված հավաքի մասնակիցների գործողությունները, կոչերը, ճանապարհի երթևեկելի գոտին փակելն ուղղված են եղել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը հասարակության ուշադրությունը հրավիրելուն, այլ ոչ թե՝ հասարակական կարգը խախտելուն:

Նման պայմաններում հիշյալ անձանց գործողություններում բացակայում են խուլիգանության հանցակազմի պարտադիր հատկանիշները, մասնավորապես՝ սուբյեկտիվ կողմը, որպիսի պայմաններում այդ անձանց գործողությունները չեն կարող որակվել որպես խուլիգանություն:

Վերոգրյալի հիման վրա 2015 թվականի սեպտեմբերի 18-ին վարույթն իրականացնող մարմինը որոշում էր կայացրել՝ քրեական գործով վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով կարճելու մասին:

2015 թվականի սեպտեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն է ստացվել քրեական գործը' վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին որոշմամբ: Նույն օրը քննիչը գործն ընդունել է վարույթ եւ շարունակել իրականացնել քննչական եւ դատավարական այլ միջոցառումներ՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության 14 աշխատակիցներն իրենց գրեթե նույնաբովանդակ ցուցմունքներով հայտնել են, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում երթևեկությունը վերականգնելուն և քաղաքացիներին նշված հատվածից դուրս բերելուն ուղղված գործողությունների ընթացքում առաջացել է խուճապ, ստեղծվել խառնաշփոթ իրավիճակ, եւ մարմնական վնասվածքներն ստացել են՝ նշված խառնաշփոթ իրավիճակի, բերման ենթարկվելուց խուսափելու նպատակով հավաքի մասնակիցների անհասցե նետած իրերի արդյունքում: Ոստիկանները կարծիք են հայտնել, որ քաղաքացիները դիտավորյալ չեն նետել առարկաններն իրենց ուղղությամբ, մարմնական վնասվածքները պատճառվել են անզգույշ գործողությունների հետևանքով:

Այսպիսով, քննությամբ հիմնավորվել է, որ 2015 թվականի հունիսի 23-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքի ընթացքում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները մարմնական վնասվածքներն ստացել են՝ հիշյալ պողոտայի երթևեկելի հատվածը զբաղեցրած քաղաքացիներից ազատելուն ուղղված միջոցառումների ընթացքում առաջացած խառնաշփոթ իրավիճակի արդյունքում, ինչպիսի պայմաններում ակնհայտ է, որ նկարագրված գործողություններում բացակայում է հանրահավաքի մասնակից քաղաքացիների՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցներին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությունը։ Բացի այդ, ստացված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ ոստիկանության նշված աշխատակիցներին պատճառված վնասվածքների ծանրության աստիճանը գնահատվել է թեթեւ՝ առողջության կարճատեւ քայքայումով կամ չեն պարունակել թեթեւ վնասի հատկանիշներ։ Իսկ ոստիկանության աշխատակիցներն իրենց ցուցմունքներում որեւէ մեկի նկատմամբ բողոք չեն ներկայացրել։

Քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը 26.10.2015թ. որոշում է կայացրել քրեական գործով վարույթը' ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության հիմքով, կարճելու մասին։

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live